Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ձեր դատարկ մեծամտությամբ ոչ գյուղը գյուղ թողեցիք, ոչ էլ քաղաքը՝ քաղաք

Ձեր դատարկ մեծամտությամբ ոչ գյուղը գյուղ թողեցիք, ոչ էլ քաղաքը՝ քաղաք
24.02.2026 | 14:46

Գյուղի էշն եկավ քաղաք…

Կան Երևանի կենտրոնում ծնված-մեծացած «գեղցիներ», ու կան ամենախուլ գյուղերում մեծացած այնպիսի քաղաքակիրթ մարդիկ, որ ցանկացած քաղաքացու կծալեն՝ մի կողմ կդնեն իրենց գիտելիքով և քաղաքավարությամբ:

Ասածս էն է, որ ոչ ձեր քաղաքներով վեր-վեր թռնեք, ոչ էլ ձեր՝ քաղաքում ծնված լինելու հանգամանքով, գյուղացուն էլ «ղուրբան էղնիք», մի պատվավոր գյուղացու չափ գործ արած լինեիք ձեր քաղաքացիների համար, մտքներովդ երբեք չէր անցնի «գյուղ» բառից կախվել, նեղվել ու ճոռոմ-ճոռոմ խոսել:

Հա, ի դեպ, էսօրվա պետական ապարատի 70%-ը գյուղից է, բայց գյուղացի չեն, այլ գյուղի էն էշերն են, որ եկել են քաղաք ու սկսել են քաղաքի ձիուց արագ վազել:

Քաղաքում էլ պակաս չեն գեղցիները, որ 2 զանգուլակ ավել են ունենում ու սկսում են բոլորին վերևից նայել:

Էլ ո՞նց կլներ, Գյումրուն գյուղ են ասել: Գյուղ ա՝ բա ինչ ա: Գնացեք Շվեյցարիայի գյուղերը նայեք, կհասկանաք, որ Երևանն էլ է գյուղ:

Ձեր դատարկ մեծամտությամբ ոչ գյուղը գյուղ թողեցիք, ոչ էլ քաղաքը՝ քաղաք։

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4165

Մեկնաբանություններ