Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ձեր ստերն ու «կտերը» էլ չեն անցնում

Ձեր ստերն ու «կտերը» էլ չեն անցնում
24.02.2026 | 15:17

Նոյեմբերյանցի մեկը համացանցում հայտարարել է, թե վերջին 8 տարում ինչ աննախադեպ զարգացման փուլ է մտել Նոյեմբերյան համայնքը։ Խի՞ վերջին 8 տարում, որովհետև «փրկիչ» Նիկոլը եկավ ու աննախադեպ զարգացրեց Նոյեմբերյան համայնքը։ Աննախադեպը ձեզ ուտի. աննախադեպ կերպով Արցախը հանձնեցիք, Եռաբլուրը, գերեզմանների տարածքը ավելացրիք, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը հանձնեցիք, Վերին Ոսկեպարն էլ էիք ուզում հանձնել, սակայն այդտեղ ձեր խոփը մեծ քարին դեմ առավ։ Գնացեք Նոյեմբերյան քաղաքում բանկերի առաջ վարկերի տակ կքածներին, տոկոս փակողներին տեսեք։ 100 և ավելի չլուծված հիմնահարց գիտեմ Նոյեմբերյանում և դրանց մասին միշտ եմ գրում։ Ես նոյեմբերյանցի եմ, 35 տարի լրագրող և խմբագիր եմ աշխատում, Նոյեմբերյանում ծրագրեր իրականացվել են, այդ թվում՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և համայնքապետարանի լավ աշխատանքի շնորհիվ, սակայն շատ հիմնախնդիրներ մնում են։ Հայրենիք հանձնողների ձեր իշխանությունը պահելու համար փորձում եք հանրությանը մոլորեցնել, սակայն քանի՞ անգամ կարելի է խաբել, ձեր ստերն ու տված «կտերն» էլ չեն անցնում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6270

Մեկնաբանություններ