Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ՝ սոցհարցման աղյուսակով

Այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ՝ սոցհարցման աղյուսակով
25.02.2026 | 15:00

Թոշակները չբարձրացան, երբ կենսաթոշակառուները դրա կարիքն ունեին։ Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի։

Այսինքն, այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ՝ սոցհարցման աղյուսակով։

Ամեն դեպքում, քաղաքականապես ֆիքսեք մեկ հանգամանք՝ թոշակների չբարձրացման, իսկ հիմա բարձրացման որոշումը ֆորսմաժորային որոշում է: Դա ենթադրում է, որ ո՛չ «Խաղաղության» նարատիվը, ո՛չ «Նոր Սահմանադրության և Չորրորդ Հանրապետության» նարատիվը, ո՛չ «TRIPP» նարատիվը, ո՛չ «Նախկինների դեմոնիզացում» նարատիվը, ո՛չ «ՀԱԵ դեմ արշավ» նարատիվը, ո՛չ «Հիբրիդային պատերազմ» նարատիվը, ո՛չ «Սրտիկ-թմբուկ» նարատիվը որևէ կերպ չեն տեղաշարժում իշխանության ռեյտինգը ոչ վերև, ոչ ներքև: Ներքև չեն տեղաշարժում, որովհետև յուրաքանչյուր իշխանության համար առկա այս ռեյտինգը հատակն է, իսկ վերև չեն տեղաշարժում, որովհետև լեգիտիմության, այսինքն, վստահության, հավատի, աջակցման ռեսուրսը հենց իշխանությունը այնքան է չարչրկել, մաշել և քրքրել, որ այն այլևս պիտանի չէ: Սա է պատճառը, որ անցել են մեկ ամիս առաջ մերժված, բայց այսօր ֆորսմաժորային հաստատված թոշակ բարձրացնելուն, և դա կոչվում է «քաղաքական ինքնապահպանման նպաստ»:

P.S. Եթե ոմանք կմտածեն, որ «ինքնապահպանման նպաստը» իր գործը չի անելու, շտապեմ հիասթափեցնել՝ անելու է: Անելու է, որովհետև այս ընտրություններում ու դրանում ներգրավված ուժերի գերակշիռ մասի «դիրեկտորները» կարծես PRշիկներն են, SMMշիկները, սոցհարցման տվյալներն ու AI ալգորիթմները և ոչ քաղաքական միտքն ու ոչ գծային ու ոչ կանխատեսելի քաղաքական մտածողությունը: Այդ ամենին և, կարևորը, հանրության հետ հողի վրա աշխատանքին մնացել է 102 օր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ