Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սեր տեղացեք

Սեր տեղացեք
28.02.2026 | 21:59
Մարտի 1
Մարմնի ճրագը աչքն է, երբ աչքը առողջ է,
ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ
երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի:
Ղուկաս 11. 3
Ես լսում եմ ձեր աղաչանքը: Ոչ մի կանչ անլսելի չի մնում: Անչափ շատ են Ինձ դիմողները, սակայն քչերն են սպասում, որպեսզի լսեն իրենց ուղղված Իմ խոսքը, երբ այդ խոսքը անչափ անհրաժեշտ է իրենց հոգու համար:
Իմ խոսքերը կյանք են, հետևաբար, լսել Իմ խոսքը` նշանակում է կյանք, բժշկություն և ուժ ստանալ: Ամեն բանի համար Ինձ վստահեք:
Երբ ամենքի հետ սիրով վարվեք, շուտով փոխարենը անպայման կստանաք:
Իրագործեք Իմ մտահաղացումները և Ինձ թողեք կատարումը ձեր մտադրությունների:
Ինձ իբրև Փրկիչ ու Թագավոր ընդունեք և ըստ այդմ էլ վարվեք Ինձ հետ:
Բայց չմոռանաք միաժամանակ մոտենալ Ինձ` շատ սիրելի մեկի քաղցր մտերմությամբ:
Իմ կողմից տրված կանոնները պահեք հաստատակամորեն, համբերատարությամբ ու սիրով. հավատքով ընթացեք ու հարատևեք թելադրանքները կատարելու մեջ. այդժամ կտեսնեք, որ կհարթվեն դժվարության բոլոր բլուրները, կծածկվեն աղքատության բոլոր փոսերը և ձեզ ճանաչող բոլոր մարդիկ այդպես կիմանան, որ Ես եմ Տերը:
Սե՛ր տեղացեք:
Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ