Պատասխան․
1. «Որպեսզի ցրվի հոտը»։
2. «․․․ Որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն» (Մատթ․ 26։31)։
3. Հովիվն այն առանցքն է, որի շուրջ կարող է համախմբվել հոտը (ժողովուրդը)։
4. Հեռացնելով հովվին՝ առաջնորդին, թշնամին հույս ունի սերմանել խուճապ, քաոս և անտերունչ վիճակ։
5. «Ոչխարները» բնազդաբար են հետևում հովվի ձայնին։ Իսկ ով հավատում է «գայլերի» խոստումներին, կորցնում է բնազդը, ճանապարհը և մոլորվում, դառնում հեշտ որս «գայլերի» համար։
6. Կորուսյալ «ոչխարն» ինքն է շուտով վերածվում «գայլի»։
7. Յուրաքանչյուր հալածանքի ժամանակ հովվի վրա հարձակումները, վնասումը, ընդհուպ մինչև նահատակությունը դառնում է հոտի գոյատևման և ինքնակազմակերպման քննությունը։
Իսկ ի՞նչ անի հոտը` դիմակայելու հովվի վրա հարձակման վերահաս վտանգներին․
1. Զարթնի և զգոն լինի, այսինքն հոգևոր արթնության, աղոթքի մեջ լինի։
2. Չվախենա, համախմբվի հովվի շուրջ, պաշտպան կանգնի իր սրբություններին։
3. Զինված լինի ճշմարտությամբ և թույլ չտա, որ իր մեջ կասկածի ու բանսարկության սերմեր ցանվեն, քանի որ թշնամին նախ հարվածում է հովվի հեղինակությանը, որպեսզի հետո հեշտ լինի հարվածել նրա մարմնին:
4. Մերժի օտար հափշտակող գայլերի ձայնը։
5. Վստահի իր հովվին, ով անգամ խոցված, տկարացած, բայց իր հոտի համար կյանքը կտա ու կպաշտպանի, քանի որ վերակացու է կարգված Աստծո կողմից։
6. Գիտակցի, որ հովվի պարտությունը նախևառաջ հոտի պարտությունն է, և հովվին լքելը նշանակում է սեփական անձը մատնել հոգևոր սովի ու անպաշտպանության։
7. Հոտի ուժը նրա զարթոնքի և անսակարկ հավատարմության մեջ է։ Երբ «գայլերը» տեսնում են, որ հոտը պատրաստ է տեր կանգնել իր հովվին, նրանց հարձակումը դառնում է անիմաստ, քանի որ հովվին հարվածելով՝ նրանք չեն ցրում հոտը, այլ ավելի են ամրացնում նրա շարքերը։
Սամվել դպիր Գրիգորյան