Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Սրբության բանալի

Սրբության բանալի
03.03.2026 | 21:59
Մարտի 4
Ինձ մոտեցեք, Իմ սիրելինե’ր:
Ինձ հետ մտերիմ շփում ունենալն է, որ զերծ է պահում ձեզ բոլոր չարիքներից:
Հիշեք այս. ճշմարտությունը մի քանի կողմ ունի: Սեր ու համբերություն ցույց տվեք բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեզ պես չեն մտածում:
Հաղթահարել «ես»-ն ու հեռացնել ասպարեզից. այս է սրբության ու իրական երջանկության բանալին, իսկ այս բանը կարելի է անել միայն Իմ օգնությամբ: Ավելի շատ կարդա Իմ կյանքի մասին: Ապրիր Իմ ներկայությամբ: Պաշտի’ր Ինձ:
Գեթսեմանի պարտեզում ասացի.
«Եթե կարելի է, թող այս բաժակը անցնի ինձանից»: Չասացի` չկա խմելու տառապանքի բաժակ: Ծեծ ու անարգանքից հետո, երբ խաչին գամվեցի, ասացի. «Հա’յր, ներիր սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:
Չասացի, թե մարդիկ այս բանը չարեցին Ինձ: Երբ Պետրոսը փորձեց ստիպել, որ հրաժարվեմ խաչի մահից, Ես նրան ասացի. «Ետինս գնա, սատանա»:
Երբ իմ աշակերտները չկարողացան բժշկել լուսնոտ տղային, ասացի. «Այս տեսակ դևը սոսկ պահքով ու աղոթքով դուրս կգա»: Չասացի ամենևին` դուք կարծում եք, թե տղան հիվանդ է, մինչ նա ոչինչ էլ չունի:
Երբ Սուրբ Գիրքն ասում է. «Աստծո աչքը չարիքը չտեսնելու չափ մաքուր է», այդ նշանակում ու հաստատում է չարիքի գոյությունը` իր ժողովրդի վրա:
Աստված միշտ բարին է տեսնում մարդկանց մեջ, սակայն ճիշտ է նաև, որ Նա «տեսավ քաղաքը և լաց եղավ նրա վրա»:
Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ