Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Շուկաների, հումքի աղբյուրների և ազդեցության գոտիների պատերազմ

Շուկաների, հումքի աղբյուրների և ազդեցության գոտիների պատերազմ
09.03.2026 | 15:09

Ինչը ժամանակին գրում էր Լենինը իմպերիալիստական պատերազմների մասին, նույնը կասեր այսօր Իրանի դեմ սկսված պատերազմի մասին։

Պատահական չի, որ Թրամփն իրեն կայսր է համարում։ Պարզ է, որ նա ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է։

Պատերազմի պատճառը կապիտալիզմն է

Լենինի կարծիքով՝ պատերազմները պատահական չեն․ դրանք առաջանում են կապիտալիստական մեծ տերությունների պայքարից՝ շուկաների, հումքի աղբյուրների և ազդեցության գոտիների համար։

Նա ասում էր, որ երբ կապիտալիզմը հասնում է մենաշնորհային փուլին (իմպերիալիզմ), պետությունները սկսում են պայքարել աշխարհի վերաբաժանման համար։

Իմպերիալիստական պատերազմը «կողոպտիչ պատերազմ» է

Նա առաջին համաշխարհային պատերազմը գնահատում էր որպես իմպերիալիստական պետությունների միջև կողոպտիչ պատերազմ՝ ոչ թե ժողովուրդների շահերի, այլ ֆինանսական և արդյունաբերական էլիտաների շահերի համար։

Առաջին (տվյալ դեպքում արդեն՝ երրորդ) համաշխարհային պատերազմի մասին

Պատերազմը աշխարհի վերաբաժանման համար է, որովհետև մեծ տերությունները ցանկանում էին վերաբաժանել աշխարհը՝

- գաղութները,

- շուկաները,

- հումքի աղբյուրները,

- ներդրումների տարածքները:

Արդեն ԱՄՆ-ում բացահայտ խոսում են Իրանին պատկանող մի քանի կղզիների օկուպացիայի մասին, նպատակը էներգակիրների պաշարների վերահսկողությունն է։

TRIPP-ն արդեն կարելի է գրել ավազի վրա։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ