ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա

ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա
11.03.2026 | 12:43

Հարգելի ընդդիմադիր հանրություն, վստահ եմ, որ գրեթե բոլորիդ ցանկությունը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից: Բայց հասկանալ է պետք, որ միայն այդ ցանությունը բավարար չէ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար: Այլապես՝ ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա: Այդ քվեները պահելու և դրանք կյանքի կոչելու համար, ընտրության նախաշեմին ու դրանից հետո անհրաժեշտ է լայն համախմբում և փողոցային պայքար:

Վերջերս ՔՊ-ն, անտեղի ոգևորվել էր ամերիկյան IRI-ի մի սոցհարցմամբ, որի պարագայում, ինձ հասած տվյալներով, անչափ մեծ է եղել հարցումից հրաժարվածների թիվը: Մասնագետները նշում են, որ մարդկանց մի որոշ հատված, սովորաբար հրաժարվում է մասնակցել այս կամ այն հարցմանը: IRI-ի հայաստանյան վերջին հարցման պարագայում այդ թիվը գրեթե կրկնակի անգամ մեծ է (զանգերի ճնշող մեծամասնությունը (10/7) հրաժարվել է ընդհանրապես խոսել):

Սա վկայում է այն մասին, որ մարդիկ ապրում են վախի, հիասթափության ու անորոշության մթնոլորտում: Որ մարդիկ այլևս ոչնչից ակնկալիք չունեն ու հավատ չունեն: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց մի ստվար հատված, վախենում, խուսափում կամ անիմաստ է համարում անգամ իր կարծիքը փոխանցել սոցհարցումներին:

Եվ այս պարագայում ո՞վ ունի երաշխիք, որ կեղծիքների վրա կառուցված և ստերով սնվող իշխանությունը՝ հայրենիքը հանձնելուց հետո հանդուրժելու է քվեատուփի պարունակությունը: Ո՞վ է այն միամիտ ընդդիմադիրը, ով ութ տարվա աղետներից, բռնաճնշումներից, քաղբանտարկյալներից ու ատելության պառակտիչ մթնոլորտից հետո՝ պատրաստ է հավատալ ընտրական հաղթանակին:

Ստացվել է այնպես, որ ընտրություններով հաղթելու ճանապարհն անցնում է օրինական ու միասնական պայքարով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով:

ՔՊ-ն, եթե չունենա վարչապետի պաշտոն՝ 10 օր հետո, ընտրություններում կհավաքի 1,7% ձայն: Հետխորհրդային և արևելաեվրոպական երկրներում պատկերը գրեթե նույնն է: Մեզ մոտ՝ ավելի սարսափելի:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ