ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մի նկարի պատմություն

Մի նկարի պատմություն
15.03.2026 | 10:11

Նկարում աջից առաջինը Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է 2025թ. Սուրբ Հարության տոնին Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում Արցախի դրոշը հպարտությամբ պահած: Արդյոք նա անկեղծ է այս պահին, միայն ինքը կարող է ասել:

Հետաքրքիր է.

1. Հիմա ինքն իրեն ո՞ր թեմի առաջնորդ է համարում:

2. Եթե Արցախի, ապա ինչու՞ է լռում:

3. Եթե Արցախ բառը նա էլ «բարենորոգման» օրակարգով այլևս չպետք է արտաբերի, ապա ինչու՞ հրաժարականի դիմում չի տալիս:

4. Արցախի թեմայով ասելիք չունի՞:

5. Ս.Պատարագին Արցախը հիշատակելու, Արցախի համար աղոթելու վերաբերյալ ասելիք չունի՞: Համամի՞տ է, որ դա պատերազմի կոչ է:

6. Նա հա՞շտ է այն մտքի հետ, որ Արցախցին պետք է մոռանա իր աստվածատուր հայրենիքը ու «Առհավետ տնավորվի ՀՀ-ում»:

7. Նա համամի՞տ է, որ. «Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար»:

8. Արցախի հարցն իր համար փակվա՞ծ է:

9. Եթե` այո, ապա ինչու՞ է շարունակում մնալ Արցախի թեմի առաջնորդ:

10. Եթե` ոչ, ինչու՞ է ընդհատակ անցել ու լռում: Իր պատկերացմամբ դա՞ է Եկեղեցու բարենորոգումը, ըստ իր կողմից ստորագրած փաստաթղթի:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ