«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Մանր մարդիկ իշխեցին մեզ, և կանգնեցինք պետության կործանման սպառնալիքի առաջ

Մանր մարդիկ իշխեցին մեզ, և կանգնեցինք պետության կործանման սպառնալիքի առաջ
24.03.2026 | 11:42

«Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ չեն տարբերում հիմարներին լավերից»։

Անտիսֆենես

Հին հույն փիլիսոփա

Աղետ, ավեր ու դավեր են լինում այն երկրներում, որտեղ իմաստունները չեն կառավարում։ Այնտեղ, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ, և որտեղ ղեկավարում են խամաճիկները, պոպուլիստները, խեղկատակներն ու սեռախեղվածները։

Եվ հիմա նմանների պատճառով աշխարհը հայտնվել է ատոմային աղետի շեմին։ Չտարբերեցինք հիմարներին լավերից, իմաստունների փոխարեն իշխանության բերեցինք «փողոցին»՝ ապաշնորհներին, խեղկատակներին ու աղանդավորականներին։ Մանր մարդիկ իշխեցին մեզ, և կանգնեցինք պետության կործանման սպառնալիքի առաջ։ Սարսափ ապրեցինք, և եղավ աղետ, ավեր ու դավեր հայոց աշխարհում. եղավ ողբ ու ցավ, եղավ սրբությունների պղծում ու խեղում, եղավ ուրացում Աստծո, քրիստոնեական արժեքների, հավատի, սեփական ազգի ու հայրենիքի։

Եղան խեղված մարդկային ճակատագրեր, ոտնահարված արժանապատվություն ու իրավունքներ, դավադրություններ ու ստորություններ՝ հանուն փառքի, նյութի ու շահի, հանուն բնազդային էժանագին վայելքների։ Եղավ սեփական ժողովրդի նվաստացում, ազգային արժեքների ապականում ու խեղաթյուրում, մարդկանց այլասերում ու բարոյազրկում։

«Ամբողջ ազգեր կսարսափեին, եթե իմանային, թե ինչ մանր մարդիկ են իշխում իրենց»,— 18-րդ դարում ասել է ֆրանսիացի լեգենդար դիվանագետ Շառլ Մորիս դը Թալեյրան-Պերիգորը։

Եվ ունեցանք ապրած, բայցև չապրած 34 տարիներ, հանուն ոչնչի զոհված հազարավոր կյանքեր, պայքարի, տառապանքի, զրկանքների, ցուրտ ու մութ ժամանակների տարիներ։ Ունեցանք նվաստացուցիչ պարտություն, Արցախի կորուստ և հեղինակազրկված ու թուլացած պետություն։ Ունեցանք ցածրարժեքների, թշվառների, ստրկամիտների, անհավատների, անհայրենիքների ու դավաճանների զանգվածներ, ատելության, անհամերաշխության, անվստահության և անհանդուրժողականության մթնոլորտ։

Մինչդեռ պետություն կառավարելն իմաստունների գործ է, արվեստների արվեստը։ Չին փիլիսոփա Լաո Ցզին գտնում էր. «Ամենաիմաստուն կառավարիչը նա է, ում մասին ժողովուրդը գիտի միայն նրա գոյությունը։ Մի քիչ պակաս իմաստուն են այն կառավարիչները, ովքեր իրենց ժողովրդից պահանջում են սիրել և մեծարել իրենց։ Շատ ավելի վատն են այն կառավարիչները, որոնցից ժողովուրդը վախենում է, և ամենավատն այն կառավարիչն է, ում ժողովուրդն արհամարհում է»։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ