Հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու փորձեր այսօր չեն եղել՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՈՒկրաինայի զինված ուժերը փորձե՞լ են խափանել տոնակատարությունը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխան զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին, եթե ՈՒկրաինան փորձի խափանել Հաղթանակի տոնի միջոցառումները։               
 

Երանի ձեզ, որ ձեր հիշողությունը թեթև գորգի պես թափ տվեցիք Մոռացության գետում

Երանի ձեզ, որ ձեր հիշողությունը թեթև գորգի պես թափ տվեցիք Մոռացության գետում
15.04.2026 | 17:03

Երանի ձեզ, որ ոչինչ ոչ ոքի չեք տվել երբեք, բայց մտածում եք, որ ձեզ պիտի միշտ տրվի լավագույնը։ Սպասում եք, ուզում եք, նեղանում եք ու շարունակում եք պահանջել։

Երանի ձեզ, որ դեռ փրկիչներ եք փնտրում մարդկանց մեջ։ Ինքներդ ձեզնից դեռ չփրկված...

Երանի ձեզ, որ մարդուն ու մարդամեկին նույն չափով եք չափում ու նույն գծի վրա շարում բոլորին։

Երանի ձեզ, որ գնացել եք, բայց մնացողներից բարձր եք գոռում ու անգամ` մնացողների վրա։ Շատ երբեմն։

Երանի ձեզ, քանի որ նայելու ու տեսնելու մեջ տարբերությունը չհասկացաք։

Գարունը կանաչով չափեցիք, ձմեռը` ձյունով։ Չտեսաք, չիմացաք, որ ձմեռն անցել է թեպետ, բայց չի գնացել դեռ։ Մտել է տները մարդկանց ու սրտերը` նույնիսկ։

Երանի ձեզ, որ ձեր հիշողությունը թեթև գորգի պես թափ տվեցիք Մոռացության գետում, բայց ճիշտ ապրելու մասին երգեր եք սուլում անընդհատ։ Ի լուր բոլորի...

Երանի ձեզ, որ կշտանում եք հացով, հագենում ջրով ու շարունակում դեռ սիրել զիզիբիզի բառերով։

Հազար երանի...

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 7142

Մեկնաբանություններ