ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Քանի դեռ երկիրը բռնազավթված է, հակահայկական վակխանալիան շարունակվելու է

Քանի դեռ երկիրը բռնազավթված է, հակահայկական վակխանալիան շարունակվելու է
26.04.2026 | 19:07

Երեկվա բաքոսատոնին հայ ժողովուրդը բացակա էր։ Ներկա էին միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5-6-հազարանոց աղանդավորական զանգվածով, ինչպես նաև շուրջ 8-10 հազար օտարերկրացիներ՝ հնդիկներ, չինացիներ, պարսիկներ, ռուսներ, բանգլադեշցիներ, ֆիլիպինցիներ, վիետնամցիներ և եվրոպացիներ։ Ո՛չ այս այլազգիներն են հայ, ո՛չ էլ ՔՊ-ն ու նրա ուծացած, ազգային ինքնությունը մերժող հետևորդները։ Այլազգիներին որևէ կերպ մեղադրել չի կարելի համերգին մասնակցելու համար․ պատասխանատվությունը կրում են միայն ու միայն միջոցառման կազմակերպիչները։

Երեկ հայ ժողովուրդը, մի կողմից, զբաղված էր իր առօրյա գործերով, մյուս կողմից, փորձում էր մի կերպ զսպել սրտխառնոցը Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում կազմակերպված վակխանալիայից։ Քանի դեռ երկիրը բռնազավթված է, մշակութային միջոցառումների անվան տակ իրականացվող նման հակահայկական խոշոր դիվերսիաները շարունակվելու են և, հավանաբար, հաճախանալու։

Օրակարգում Հայաստանի ազատագրությունից առավել կարևոր հարց գոյություն չունի։ Ինչպես ասում էին հին հռոմեացիները՝ «Salus patriae suprema lex esto», այն է՝ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ»։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5865

Մեկնաբանություններ