ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մասիսի թեման հենց նրա համար է մեջտեղ բերում, որպեսզի Արցախի թեմայից շեղվեք

Մասիսի թեման հենց նրա համար է մեջտեղ բերում, որպեսզի Արցախի թեմայից շեղվեք
30.04.2026 | 18:28

Նիկոլն ավելի լավ է ճանաչում մեր ընդդիմությանը, քան ընդդիմությունը՝ Նիկոլին:

Նիկոլի գրքի վերնագիրն է «Երկրի հակառակ կողմը»: Էդ մարդը երկրին նայում է ուրիշ կողմից, իսկ դուք դրել ու զարմանում եք, թե ինչու է Խոր Վիրապը պատկերված հակառակ կողմից: Այդպես է պատկերված, որովհետև էդ մարդու հայացքը Թուրքիայի կողմից է: Նույնն էլ պատերազմի ժամանակ «Հաղթում ենք» բառերն էին, երբ փաստացի թուրքերն էին հաղթում: Իրենք որ ասում էին «Հաղթում ենք», սուտ չէին ասում, ուղղակի դա մեր մասին չէր, այլ իրենց: Իրենք իրոք հաղթում էին:

Բայց...

Հիշեք, սրանց միակ թեման Արցախն է: Ընդդիմություն ջան, դուք երբեք չեք կարող սրանց մեղադրել Մասիսը հանձնելու մեջ: Չեք կարող, որովհետև դուք, ճիշտը թողած, մտել եք իր թելադրած օրակարգի մեջ: Մասիսը ինքը չի տվել թուրքերին, ու հաստատ այս պահին Մասիսը հետ բերելու օրակարգ էլ չկա: Նիկոլը ավելի շուտ «կապացուցի», որ Մասիսը հանձնել է մեզնից յուրաքանչյուրը, քան դուք իրեն մեղավոր կսարքեք: Ինքը շառ անելով, լաչառությամբ, հիստերիկություն անելով ձեզ (մեզ) հաղթելու է, նա կարմիր գծեր չունի: Կողքին էլ հավաքված են սրբություն չունեցող սորոսաշներն ու նրանք, ովքեր ատել ու ատում են Արցախը: Իրականում իրեն կողմնակից են մնացել ու միշտ կմնան Արցախն ատողները: Դրանք այլևս երբեք չեն փոխվելու, դրանք կատաղում են հենց միայն Արցախ անունը լսելուց:

Մասիսի թեման հենց դրա համար է մեջտեղ բերում, որպեսզի Արցախի թեմայից շեղվեք:

Ու ընդհանրապես բոլոր թեմաները բերվում են Արցախը մոռացության տալու համար: Իրենք եկեղեցու դեմ սկսեցին կռվել, երբ եկեղեցին խոսեց Արցախի մասին:

Մի շեղվեք Արցախի թեմայից: Դա է միակ թեման, որտեղ բացվում է սրանց իրական դեմքը: Իսկ Արցախը ատողներին այս կողմ բերելն անհնար է: Ու պետք էլ չի, թող մնան այն կողմում:

Հիշեք նաև, որ մնացած հարցերում ինքը լաչառությամբ ձեզ հաղթելու է:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 6132

Մեկնաբանություններ