ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Պատմականորեն Հայաստանը և եվրոպական երկրները ունեցել են պետական կառավարման հակադիր մոդելներ

Պատմականորեն Հայաստանը և եվրոպական երկրները ունեցել են պետական կառավարման հակադիր մոդելներ
01.05.2026 | 12:49

Վերջին մի քանի դարերի ընթացքում Արևմուտքը հայկական քաղաքական մտքի մեջ հետևողականորեն ներարկում էր այն միտքը, որ հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում։

Այնյինչ, այս պնդումը հաստատող ծանրակշիռ հիմնավորումներ չկան։

Նախ, պատմականորեն Հայաստանը և եվրոպական երկրները ունեցել են պետական կառավարման հակադիր մոդելներ։ Եվրոպական երկրները միշտ եղել են գաղութատիրական և իրենց բարեկեցությունը ապահովել են այլ ժողովուրդներին ոչնչացնելու և թալանելու հաշվին։ Այնինչ Հայաստանը գաղութատիրական քաղաքականություն երբեք չի վարել, նույնիսկ այլ տարածքներ նվաճելիս։

Բացի այդ, Եվրոպայի ողջ պատմությունը դա այսպես կոչված «սև արիստոկրատիայի» գերիշխանության պատմությունն է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիշատակումը մի քանի հարյուր տարվա արնախում «վամպիրների պարահանդեսի» մասին հենց դրան էր վերաբերվում։ Ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ Հայաստանը այդ եվրոպական արնախում և այլասերված էլիտաների հետ։

Երբ ժամանակին Իսրայել Օրին օգնություն էր փնտրում Եվրոպայում, այդ հնարավոր օգնության դիմաց մեզնից պահանջում էին հրաժարվել մեր ինքնությունից՝ ենթարկեցնելով Հայ Առաքելական Եկեղեցին Վատիկանին։

Հայ ժողովուրդը չի կարող լինել եվրոպական քաղաքակրթության մաս։ Նրանք անհամատեղելի են։ Որոշ դրական բաներ կարելի է իրենցից վերցնել, սակայն նրանց մաս լինել՝ երբեք։

Միակ քաղաքակրթությունը, որի մաս հայ ժողովուրդը ներդաշնակորեն կարող է լինել՝ պահպանելով սեփական ինքնությունը, դա ռուսական քաղաքակրթությունն է։ Հայ ժողովուրդը աննախադեպ վերելք է ունեցել թե Ռուսական Կայսրության և թե ԽՍՀՄ կազմում։ Հիմա էլ, որպես անկախ և ինքնիշխան պետություն, ևս կարող է այդ վերելքը ունենալ, եթե լինի ռուսական քաղաքակրթության մաս։

Եվրոպայում Հայաստանը լինելու է ընդամենը իրենց գաղութատիրական քաղաքականությունը սպասարկող և եվրոպական էլիտաների սեղանի մնացորդներով բավարարվող պետություն։ Ռուսական աշխարհում Հայաստանը կարող է լինել մեծ և պատմական փոփոխությունների մասնակից, ինչից մեր պետականությունն ու անկախությունը միայն կշահեն։

Մեր շատ պատմական կորուստների պատճառը եղել է այն, որ լինելով լոկալ հայկական քաղաքակրթություն և ներդաշնակորեն լինելով ռուսական քաղաքակրթության մաս, խաբվել ենք և ձգտել ինքներս մեզ տեղավորել մեզ հետ անհամատեղելի եվրոպական քաղաքակրթության մեջ։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3433

Մեկնաբանություններ