Գորիսի «88 սուպերմարկետի» դիմաց երկու օր շարունակ հանդիպում եմ Գոռին՝ 13 տարեկան մի մանչուկի, որը երեկ ինձ տեսնելով դիմեց անգլերեն «հելլո» ողջույնով, ուսապարկիցս կարծելով, թե ես արտասահմանցի եմ։
Այսօր ծանոթացանք և մի կես ժամ զրուցի բռնվեցի նրա հետ։ Չգիտեմ՝ ինչու է Գոռը փող հավաքում, չցանկացավ խոսել այդ մասին, բայց նա փող չի մուրում, ով տալիս է, տալիս է, ով չէ, առանձնապես չի անհանգստացնում։
Դպրոցում ամենաշատը սիրում է ֆիզկուլտը, ու չնայած փոքրամարմին է, երազում է դառնալ ըմբշամարտիկ և գոնե մեկ անգամ լինել Երևանում, բայց երկուսի հնարավորությունն էլ չունի։
Գոռը փող է հավաքում, երևի ընտանիքի ծանր պայմաններից ելնելով, բայց չի ուզում խոսել այդ մասին՝ փախցնելով ամոթխած հայացքը։
Զրույցի վերջում մի չնչին գումար եմ ուզում տալ․
«Վերցրա, մի բան կառնես քո համար»:
Հրաժարվում է, ասելով․
«Դու լավ մարդ ես, էսքան խոսեցիր ինձ հետ, ուրիշից կվերցնեմ»։
Համարյա զոռով տալիս եմ գումարը, և մտածում՝ մարդ կա՝ աղքատության մեջ էլ արժանապատիվ է, մարդ էլ կա՝ ճոխ հարստության մեջ՝ անարժանապատիվ։
Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ