Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 

Խաղաղության ծրագիրը, փաստորեն, Հայաստանի փուլային լուծարման մասին է

Խաղաղության ծրագիրը, փաստորեն, Հայաստանի փուլային լուծարման մասին է
03.05.2026 | 15:00

Մահաբերը փորձում է համոզել, որ եթե ինքը չվերարտադրվի, ապա կլինի պատերազմ։

Փորձենք այդ թեզի ռացիոնալ իմաստը հասկանալ։

Ադրբեջանը հասել է իր բելոր նպատակներին.

- Արցախը հայաթափվել է,

- Մահաբերի կառավարությունը միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել է այդ փաստը,

- Արցախի ղեկավարները Բաքվում դատվել են,

- Պատերազմի բազմաթիվ հրամանատարներ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի պահանջով կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, արդեն Հայաստանի կալանավայրերում են։

- Հայաստանի տարածքից, որպես ռազմատուգանք, լրացուցիչ տարածքներ են վերցրել,

- Սյունիքի միջանցքն ԱՄՆ միջնորդությամբ հանձնվել է։

- Ընդդիմադիր ուժերը, հասկանալով, թե ինչ ծուղակում է հայտնվել Հայաստանը, որևէ ռադիկալ պահանջ առաջ չեն քաշում և նույնպես խաղաղության ծրագրով են հանդես գալիս։

Հարց. էլ ի՞նչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որոնք կարող են պատերազմի հանգեցնել։ Պարզ է, որ Սահմանադրության փոփոխությունն ընդամենը պատրվակ է այլ նպատակների համար։

Այսքանից հետո նոր այլ պահանջը կարող է նշանակել Հայաստանի պետականության փուլային լուծարումը։

Փաստորեն, Մահաբերը, խոսելով խաղաղության իր ծրագրի մասին, իրականում խոսում է Հայաստանի փուլային լուծարման մասին։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ