Ժողովուրդ ջան, հասկանալի ա, որ տարբեր մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն էս գագաթաժողովի նկատմամբ։ Մեկը կողմ ա, մեկը՝ դեմ, մեկը մեծ վտանգ ա տեսնում դրանում, մի ուրիշը՝ մեծ հեռանկար, մեկն ուրախ ա, մյուսը՝ ջղայնացած։ Դա հասկանալի ա՝ ամեն մեկն իր կարծիքն ունի, իր նախապատվությունները, իր հիմնավորումները՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ։
Բայց մի բան կա, որն անթույլատրելի ա՝ բացարձակապես անթույլատրելի։ Չի կարելի հույսեր կապել էս գագաթաժողովի հետ։ Ո՛չ մի դեպքում՝ ո՛չ մի հույս։ Վերջացավ, մոռանում ենք ու անցնում մեր գործին, ասես՝ չի եղել։ Քաղաքականության մեջ տեղ չկա ռոմանտիկայի համար։
Պետք ա տարբերել մարդկային հարաբերությունները քաղաքականությունից։ Մենք էդ մարդկանց խաշի չենք հրավիրել, որ մտածենք՝ մեր հետ սեղան են նստել, ուրեմն՝ բարեկամ են, ուրեմն՝ նենգություն չեն անի մեր նկատմամբ։ Եթե պետք լինի, կանեն, էն էլ ոնց կանեն՝ և՛ համատեղ՝ ամբողջ Եվրոպայով, և՛ առանձին-առանձին, ու հենց նրանք, ում մենք մեր ամենամեծ բարեկամն ենք համարում։
Ու չի կարելի նրանց մեղադրել։ Ամեն երկրի ղեկավար պարտավոր ա իր երկրի շահերը պաշտպանել, ու եթե էդ շահերը չհամընկնեն մեր շահերի հետ, նրանք առանց մի վայրկյան անգամ մտածելու կծախեն մեզ ու չեն էլ հիշի գագաթաժողովների, մեր հյուրասիրության ու մեր ջերմ, եղբայրական հարաբերությունների մասին։ Մենք բազմիցս համոզվել ենք դրանում։
Էս գագաթաժողովի տեղը որոշելն էլ որոշակի հաշվարկների արդյունք ա, որը բոլորովին պարտադիր չի, որ մեր օգտին կատարված հաշվարկ լինի, բայց կարող ա և մեր օգտին կատարված լինի, եթե էս պահին մեր շահերը համընկել են նրանց շահերի հետ։
Բայց մի բանում մենք հաստատ շահում ենք՝ էս քանի օրն ամբողջ աշխարհում խոսելու են Երևանի մասին։ Էդ էլ քիչ չի, թող մեր ոգևորությունը դրանով ավարտվի, ու մնա սառը հաշվարկը։
Իսկ ամենալավը գիտե՞ք որն ա։ Երևի շատերդ գիտեք, թե գագաթաժողով անգլերեն ոնց ա՝ սամիթ։ Սամիթ՝ սովորական սամիթ։ Էն անեկդոտը գիտեք չէ՞՝ սա մի՞թե սամիթ է։ Ա՛յ, հենց տենց էլ պետք ա վերաբերվել՝
- Սա մի՞թե սամիթ է։
- Բա դա բադ ա՞։
Հենրիկ Պիպոյան