ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Գերագույն հանդգնություն

Գերագույն հանդգնություն
05.05.2026 | 22:25
Մայիսի 6

Ճանապարհը երկար ու հոգնեցնող է: Աշխարհը ինքնին հոգնեցուցիչ է:
Այս է, պատճառը, որ շատերն այսօր հոգնած ու մաշված են իսպառ:
«Եկեք Ինձ մոտ, և ես ձեզ հանգիստ պիտի տամ»:
Իմ որդիներ, դուք որ կանգնած եք Իմ դրոշի ներքո, պետք է տեսնեք, որ դրա վրա գրված են հետևյալ բառերը. «ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ»: Նշանակում է` ինչ-որ զգում է աշխարհը, Ես էլ եմ այդ նույնը զգում. ԵՍ` ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ: Դուք Իմ հետևորդներն եք. անկասկած է, որ դուք էլ եք ձեզ վրա զգացել մարդու հոգնած ու մաշված լինելը. այսօր բոլոր հոգնած ու ծանրաբեռնվածները պիտի գան ձեզ մոտ և գտնեն այն հանգիստը, որ դուք գտաք Ինձ մոտ:
Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն ոչ թե Իմ աջ կամ ձախ կողմում նստելու, այլ` խմելու այն բաժակը, որ Ես խմեցի:
Խեղճ աշխարհ, սովորեցրեք նրան, որ մի լավ դեղամիջոց կա իր բոլոր ցավերի համար, այդ` միությունն է Ինձ հետ: Համարձակություն ունեցեք տառապելու ու հաղթահարելու, լցվեք Իմ մեծագույն հանդգնությամբ: Հիշեք այս` պահանջեք Ինձնից անպահանջելին:
Ինչ-որ աշխարհն անկարելի է համարում, հենց այդ կարող է ձերը լինել:
ՈՒրեմն, Իմ որդիներ, մի՛ մոռացեք գերագույն հանդգնությունը:
Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ