Վերջերս տեղի ունեցած սոցիալական էքսպերիմենտը բավականին խոսուն արդյունք տվեց․ զեբրի բծերով ներկած էշին շատերը չկարողացան տարբերել։
Առաջին հայացքից սա կարող է անմեղ կատակ թվալ, բայց իրականում այն շատ ավելի խորքային ու վտանգավոր պատկեր է բացահայտում։
Եթե մարդը արտաքին ներկով չի տարբերում էշին զեբրից, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչպես է նույն մարդը հերթական անգամ խաբվում քաղաքական փաթեթավորմանը, բարձրագոչ կարգախոսներին ու «նոր դեմքերի» էժան բեմադրությանը։
2018-ին խաբեցին։
2021-ին կրկին խաբեցին։
Եվ եթե նույն մարդիկ նույն ոգևորությամբ պատրաստվում են խաբվել նաև 2026-ին, ապա սա արդեն ոչ թե միամտություն է, այլ սեփական ճակատագրի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք։
Քաղաքականությունը կրկես չէ, որտեղ ներկած էշին կարելի է ներկայացնել որպես զեբր։
Բայց քանի դեռ հասարակության մի հատվածը շարունակում է հավատալ փաթեթավորմանը, ոչ թե բովանդակությանը, այդ ներկայացումը շարունակվելու է՝ երկրի հաշվին։
Գևորգ Կարապետյան