ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Մանկապղծությունը անաստված, անապաշխար, մեղսալից կյանքով ապրելու հետևանք է

Մանկապղծությունը անաստված, անապաշխար, մեղսալից կյանքով ապրելու հետևանք է
08.05.2026 | 11:35

Մանկապղծության համար մի շարք երկրներում օրենքով նախատեսված է ամորձահատում (կաստրացիա)՝ քիմիական և վիրաբուժական։ Օրինակ՝ Հարավային Կորեայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ որոշ նահանգներում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում թույլատրվում է քիմիական ամորձահատում սեռական հանցագործների, բռնաբարողների և հատկապես մանկա-պիղծերի նկատմամբ։ Քիմիական ամորձահատման ժամանակ հանցագործին ներարկում են հատուկ դեղամիջոցներ, որոնք իջեցնում են տեստոստերոնի մակարդակը և մարում սեռական ցանկությունը։ Եթե ներարկումները դադարեցվեն, ֆունկցիաները կարող են վերականգնվել։ Որոշ երկրներում այն պարտադիր կամ դատարանի որոշմամբ է, որոշներում՝ կամավոր։

Մի շարք երկրներում կիրառվում է նաև վիրաբուժական (ֆիզիկական) ամորձահատում, որը արմատական մեթոդ է սեռական ցանկությունը մարելու համար։ Չեխիայում այս մեթոդը կիրառվում է ցմահ բանտարկությունից խուսափելու համար (սովորաբար հանցագործի համաձայնությամբ)։ Գերմանիայում կիրառվում է խիստ սահմանափակ դեպքերում և միայն հանցագործի կամավոր համաձայնությամբ (25 տարեկանից բարձր անձանց համար)։ Նիգերիայի որոշ նահանգներում (օրինակ՝ Կադունա) ընդունվել են օրենքներ, որոնք նախատեսում են վիրաբուժական ամորձահատում մանկապիղծների համար։ Կիրառվում է նաև Մադագասկարում, ԱՄՆ Լուիզիանա նահանգում և այլ վայրերում։

Սուրբ Գիրքը խստագույնս դատապարտում է մանուկներին գայթակղեցնողներին. «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը» (Մատթ․ 15:19)։

Եկեղեցին միշտ շեշտել է «մտքի ամորձահատման» կամ զսպվածության կարևորությունը, որը ձեռք է բերվում ապաշխարությամբ:

Եկեղեցու հայրերը նշում են, որ չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և հետևաբար՝ չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը:

Առաքյալը շեշտում է, որ իշխանությունը պետք է լինի Աստծու սպասավոր, պատրաստ վրեժխնդիր լինելու նրա դեմ, ով չարն է գործում (Հռոմ․ 13:4)։ Սա կանխում է մարդկանց կողմից հանցագործի նկատմամբ ինքնադատաստանը։

Մեղքի բուն աղբյուրը ապականված միտքն ու սիրտն են․ «Քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ» (Մատթ․ 18:6)։

Հետևաբար, մանկապղծությունը անաստված, անապաշխար, մեղսալից կյանքով ապրելու հետևանք է։ Այն արդյունավետ կանխարգելելու համար անհրաժեշտ են թե՛ պետության խստագույն օրենքների ընդունում և կիրառում, թե՛ դարձ առ Աստված և ապաշխարություն։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ