Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 

Ժողվարչապետ Փաշինյանն աստիճանաբար դիմակազերծվում է

Ժողվարչապետ Փաշինյանն աստիճանաբար դիմակազերծվում է
08.05.2026 | 12:20

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ։ Մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»,- ասել է այսօր ժողվարչապետը: Սրա ասածից մի քանի հետևություն պետք է անել:

Առաջին. չի կարող դաշնակիցը դաշնակից չլինել ինչ-որ առանձին հարցերում: Դա անլրջություն է և գործակալական ցանցի կեցվածք, ոչ թե ազգային իշխանության: Եթե ռուսներն ասեն, թե՝ մենք Հայաստանի հետ դաշնակից չենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտում, մենք ո՞նց դա կընդունեինք:

Երկրորդ. ժողվարչապետը հերթական անգամ ապացուցեց, որ աղերս չունի ոչ երախտապարտության, ոչ մարդկայնության, ոչ բարոյականության հետ: Այ պարոն ժողվարչապետ, Իրանը, որը քո միակ տրանզիտն էր ռազմական բեռների փոխադրման, որը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում Հայաստանի կողմն է եղել, քեզնից հումանիտար օգնություն խնդրեց, դու մատդ մատիդ չտվեցիր, իսկ Արցախի գլխին ֆոսֆոր ուղարկած բանդերական տականքին հումանիտար օգնությո՞ւն ես տրամադրում:

Իհարկե, այս ամենը էժան չի նստի Հայաստանի վրա: Հավելեմ, որ այսօր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. Հայաստանի ղեկավարությունը մեզ խաբեց, խոստացավ չգործել Ռուսաստանի դեմ, բայց հակառակն արեց: Դե, ջաներդ յուղեք, ինքնիշխան փաշինյան նիկոլի հպատակներ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ