Այս փորձությունների միջով մենք 90-ական թվականներին անցանք առանց տրտնջալու, միմյանց օգնելով, օրերով մթան ու ցրտի պայմաններում, դպրոցներում վառարանով ջերմանալով, մեքենայի մարտկոցները շալակած ոտքով մի քանի հարկ բարձրանալով, որ մի 2 ժամ հոսանք լիներ ու նորությունները նայեինք: Ֆեյսբուք չկար, յութուբ չկար, տելեգրամ չկար, բայց կար սեր, կարեկցանք, համոզմունք, անկոտրում կամք, հավատ, որ հաղթանակի պսակին ենք արժանանալու:
ՈՒ Աստծո պարգևը չուշացավ: Մեր մարտիկները խաչերը մեջքին մայիսի 8-ին մտան ու ազատագրեցին հայոց Շուշին:
Հետո մենք այդ պարգևը մսխեցինք, Աստծուն փառք չտվեցինք, այլ` մարդկանց, հույսներս դրեցինք փուչ ու սին բաների վրա, Աստծուն ավելի մերձենալու փոխարեն, ավելի հեռացանք, մոլորվեցինք, չարը հավանեցինք, խաբվեցինք ու դավաճանվեցինք:
ՏԷ՛Ր, ՈՂՈՐՄԵԱ՛
Արի՛, Աստուա՛ծ հարցն մերոց,
Որ ապաւէնդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից Քոց,
Լե՛ր օգնական ազգիս Հայոց:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Յիսո՛ւս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ