Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Հեթանոսների կուռքերի համար ևս դատաստան է լինելու

Հեթանոսների կուռքերի համար ևս դատաստան է լինելու
09.05.2026 | 11:58

Վայել չէ առաջին քրիստոնյա երկրի ժառանգորդին ներկայանալ օտարներին հեթանոսական շրջանի կուռքով: Մշակույթի քողի տակ հարված է հասցվում քրիստոնեական հավատի հիմքերին: Նույնիսկ հայտնվել են մարդիկ, որ իսկական պաշտամունք են սկսել մատուցել անահիտ չաստվածուհուն (մարդկանց կողմից հնարված, իրականում գոյություն չունեցող կուռքին): Սա ոչ այլ ինչ է, քան ժամանակակից կռապաշտություն:

Մեր նախահայրերը` Թորգոմի տունը, Հայկ նահապետը ու իր գերդաստանը երբեք հեթանոս չեն եղել: Նրանք ընդունել են մեկ ճշմարիտ Աստծուն ու միայն Իրեն երկրպագել: Հենց ճշմարիտ Աստվածպաշտության դիքերից ելնելեվ Հայկը մերժեց բաբելոնաշինությանը մասնակցելը, վերադարձավ Նոյի իջևանած երկիրը` մեր սրբազան հայրենիքը և Աստծո զորությամբ հաղթեց հսկա Բելին ու իր անթիվ զորքին:

Տրդատ թագավորի` անահիտին պաշտամունք մատուցելու հորդորին չհնազանդվելու համար Գրիգոր Լուսավորիչը ենթարկվեց անասելի տանջանքների: Բայց Աստծո սահմանված ծրագրով ողջ մնաց Խոր Վիրապի գուբում օձերի ու կարիճների հետ 13 տարի, որ այնուհետև իր միջոցով Տերը բժշկի ողջ դիվահարված հայոց արքունիքը ու դարձի բերի հայ ազգին:

Տիրոջ ողորմությամբ այս երկու սրբի առաքելությամբ մենք դուրս եկանք հեթանոսական ժամանակավոր խավարից դեպի Լույս ու ապրեցինք Ոսկե դար: Այդ ժամանակ վերացվեցին չաստվածների կուռքերը, որոնք դևերի բնակարան էին, քանդվեցին կռապաշտության մեհյանները:

Զգույշ լինենք, Աստծո երկյուղն ունենանք, քանի որ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է.

«Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար եւս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մէջ նրանք գարշութիւն են, մարդկանց որդիների համար՝ գայթակղութիւններ, անզգամների համար՝ ոտքերի որոգայթներ» (Իմաստ. 14:11):

Արդարև, մեր տկարամտության, սնոտիապաշտության, անհավատության պատճառով. «Աստծու բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում» (Հռոմ. 1:18):

Չտրվենք հոգևոր շնության, կռապաշտության, բղջախոհության, քանի որ դրանց պատճառով ազգերի վրա գալիս են պատուհասներ ու տառապանքներ․ «Երկիրը շաղախուեց նրանց արեամբ,ու պղծուեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով։ Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ,եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից։ Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, եւ իրենց ատողները տիրեցին նրանց։ Իրենց թշնամիները նեղեցին նրանց, եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ» (Սաղմ․ 105։39-42):

Թող Տերը ողորմի և այց կատարի մեզ: Ամեն:

«Սրբազան ՀԱՅԱՍՏԱՆ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ