Բայց մտքով չի անցնում, թե ինչ ամպեր են կուտակվում նրա գլխին:
Ես կհուշեմ:
Կոնստանտին Զատուլինը՝ ՌԴ ազդեցիկ պատգամավոր և իշխող կուսակցության ներկայացուցիչ, ասում է. փաշինյանի ընտրվելու դեպքում Ռուսաստանը չպետք է ճանաչի ընտրության արդյունքները: Նշանակում է՝ փշալարից կախված կմնա ՀՀ ժողվարչապետը: Եթե սա ասում է Զատուլինը, ուրեմն, Կրեմլում կա նման դիրքորոշում: (Ի դեպ, Զատուլինն իրեն ղարաբաղցի է համարում՝ նրա հայրը երկար տարիներ աշխատել է Հադրութի отряд-ի հրամանատար, և ի տարբերություն ազգի հերոս ղարաբաղցի գեներալների, չի լցնում տակը փաշինյան նիկոլից):
Բայց Կրեմում հայ ժողովրդի փրկության մեկ այլ տարբերակ էլ է քննարկվում:
Երեկ գրել եմ այդ մասին, այսօր կրկնեմ: Խոսքը Հայաստանի՝ ՌԴ կողմից ճանաչման հետկանչն է, ինչպես և ԱՊՀ բոլոր երկրների, բացի Բելառուսից և Թուրքմենստանից, այստեղից բխող բոլոր հետևանքներով: Սա նշանակում է, որ արդեն հայ ժողովուրդն ամբողջությամբ կմնա փշալարից կախված:
Այս ամենը կանխելու միակ ձևը ժողվարչապետի մերժումն է՝ պատասխանատվության ենթարկելով իր կործանիչ արարքների համար: Գուցե այդ դեպքում Կրեմլում դիրքորոշում փոխվի, և Հայաստանը դուրս բերվի լուծարման ենթակա «պետությունների» ցանկից:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ