ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Կային ժամանակներ, երբ հայ լինելդ մի ուրիշ էներգետիկա էր հաղորդում

Կային ժամանակներ, երբ հայ լինելդ մի ուրիշ էներգետիկա էր հաղորդում
09.05.2026 | 13:33

Մի թեթև լիկբեզ

2015 թվականի Մայիսի 9-ի՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի Կարմիր հրապարակի տոնական զորահանդեսին, շուրջ 30 երկրների ղեկավարների կազմում էր նաև Սերժ Սարգսյանը։ Հաղթանակի շքերթին մասնակցում էին նաև ՀՀ-ից ժամանած ներակայացուցիչները, ովքեր քայլեցին հրապարակով։

Թերևս քչերը գիտեն, թե ինչ տեղի ունեցավ շքերթի եզրափակիչ մասում։ Այդ օրը շքերթն ավարտվեց Գեորգի Մովսեսյանի հայտնի «Мы-армия народа» մարշ-երգով։

Կային ժամանակներ, որ հայ լինելդ մի ուրիշ էներգետիկա էր հաղորդում։

Հ․Գ․ Ի դեպ, Անգելա Մերկելը, ի տարբերություն մյուս եվրոպական լիդերների, ամբողջությամբ չէր բոյկոտել հիշատակի միջոցառումները։ Նա Մոսկվա ժամանեց հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, և Վլադիմիր Պուտինի հետ միասին ծաղիկներ խոնարհեց «Անհայտ զինվորի» գերեզմանին։ Ասեմ, որ այդ քայլը բնորոշ է գերմանական քաղաքական դպրոցի ավանդական «հավասարակշռված սիմվոլիզմին»։ Հատկանշական է, որ Մերկելը նախկինում մասնակցել էր 2010 թվականի՝ հաղթանակի 65-ամյակի շքերթին, երբ ռուս-արևմտյան հարաբերությունները դեռևս «վերագործարկման» փուլում էին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3292

Մեկնաբանություններ