ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Հայկական խոսքը չպետք է ընկրկի, այն պետք է դառնա առօրյա վարքի և կերպի բնութագրիչ

Հայկական խոսքը չպետք է ընկրկի, այն պետք է դառնա առօրյա վարքի և կերպի բնութագրիչ
09.05.2026 | 15:03

Քաղաքականությունը մեր օրերում իհարկե ավելի շատ նմանվել է դերասանության` իր ցինիկ և տրագիկոմիկ դերախաղերով։ Տաղանդը և օժտվածությունը անգամ էական չէ, կարևորը՝ բավարարի հանրության ստորին և ամենահետին կրքերը։

Քաղաքական գործիչները, այսօր շատ դեպքերում տուրք տալով հանրային ցածր գիտակցությանը, դառնում են նրանց խամաճիկ լարախաղացները։

Եվ քանի որ հանդիսատեսին տեսարան ու թրթիռ է հարկավոր, այլ ոչ թե իդեալ և ճանապարհային քարտեզ, բեմահարթակ են բարձրանում վարձու աճպարարները, ծամածռված հացկատակները։ Պատահական չէ, որ մեր խոսույթում երբեմն հասարակական գործիչներին բնութագրում ենք դերակատար եզրույթով։

Հասարակությունը, որն ինքն է զոհը այդ խեղված և գաճաճ կերպարների, ակամայից սկսում է կերակրել և սնուցել նրանց` համարելով, որ միմյանց արժանի են։ Եվ որքան տպավորիչ է դերակատարը, այնքան սուր է նրանց խաբված լինելու զգացումը և պահանջը։

Այս պարագայում, իհարկե, գրեթե սխրագործություն է ռացիոնալ մտքի թողարկումը, քանի որ այն տեղ է հասնում բազմաթիվ հարվածների տարափից հետո, հաճախ կես ճաանապարհին վթարի ենթարկվում։

Բայց հայկական խոսքը չպետք է ընկրկի։ Դրա հարգը միշտ պետք է բարձրացվի։ Բակից մինչ կրթական հաստատություն պետք է այն դարձվի առօրյա վարքի և կերպի բնութագրիչ։ Եվ երբ հետո այս կախարդանքը անցնի` մեր հանրությունը հոգևոր իմունիտետ ձեռք կբերի հայկական խոսքի և վարքի նկատմամբ։

Եվ թող տարածվի հայկական խոսքը:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ