ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Սա նենգ, դավաճան ու աներես մի արարած է, որին սատարելն ինքնին մեղք է

Սա նենգ, դավաճան ու աներես մի արարած է, որին սատարելն ինքնին մեղք է
09.05.2026 | 15:21

2018 թվականի մայիսի 9, Արցախ։

Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո գրկեց զոհվածի թոռնիկին, հետը սելֆի արեց, ծաղիկ դրեց Սպարապետի արձանի մոտ, Հաթերքից տղամարդուն խոստացավ հուսախաբ չանել։

Հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը, վաճառեց այն մոր որդու գերեզմանը, որի ձեռքը համբուրում էր, այն պատանու պապի շիրիմը, որին հուզված գրկել էր։ Վաճառեց սպարապետի արձանը, թողեց պղծվի ու ավերվի, որովհետև ինքը Վազգենին երբեք էլ չի սիրել ու, վստահաբար, շա՜տ ուրախ էր Վազգենի արձանի պղծման հարցում։ Չեմ զարմանա, որ իր ուղղորդմամբ էլ արած լինեն։

Ոչնչությունը հուսախաբ արեց նաև հաթերքցի այն տղամարդուն, ում խոստացել էր հուսախաբ չանել։ Հուսախաբ արեց մի ողջ ժողովրդի, ում խոստացել էր առանց իրենց իմացության ու թույլտվության ոչինչ չորոշել ու չբանակցել։ Ոչ միայն հուսախաբ արեց, այլև դարձրեց գաղթական, հետո իր այստեղի շներին քսի տվեց այդ ժողովրդի վրա։

Չկատարեց իր ՈՉ ՄԻ խոստում՝ ո՛չ տղամարդկային, ո՛չ բարոյական։ Պաշտոնը պահելու դիմաց ուրացավ Արցախը, արգելեց անգամ օգտագործել Արցախ բառը, հետապնդեց ու հալածեց Արցախի համար կյանքը տվածների հարազատներին։

Այս ամենն այդ արարածի ոճրագործության մի փոքր մասն է միայն։ Այսօր դա ելել է քարոզարշավի ու ասում է՝ ինձ երրորդ անգամ էլ ընտրեք, որ վերջնականապես պղծեմ, վաճառեմ ու հանձնեմ ձեր բոլորի պապական գերեզմանները, ձեր պատմությունը, ձեր եկեղեցին։ Ընտրեք, որ մնացած բոլորին էլ սուտ խոստումներ տամ, դրժեմ խոսքս ու գաղթական դարձնեմ։

Ասում է՝ ընտրեք, որ մի ողջ ազգի իր պես թուրքի քոծ դարձնի։

Սա ո՛չ բարոյականություն ունի, ո՛չ տղամարդկություն, ո՛չ ինքնասիրություն։ Սա նենգ, դավաճան ու աներես մի արարած է, որին սատարելն ինքնին մեղք է համարվում։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ