Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մեղրիում կառուցվող հայ ժողովրդի պատմության մեջ ամենաերկար՝ 700 մ երկարությամբ կամրջի մասին։ Նա ոչ մի բառ չասաց, որ այն կառուցում է իրանական ընկերությունը: Նմանապես, օրերս Տավուշում գովելով Նավուրի անտառում և Խաշթառակում կառուցված կամուրջները, ասաց, որ դրանք Ախթալայում կառուցված կամրջի նման են՝ առանց գետի մեջտեղում հենման կետի, սակայն չհայտնեց, որ դրանք բոլորը իրանական ընկերությունն է կառուցել, չասելով նաև, որ Ախթալայում կառուցված կամուրջը Իրանի նվերն է Հայաստանին։
Ոսկան Սարգսյան