Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Պատերազմում միշտ լինում է երրորդ կողմ՝ Աստված

Պատերազմում միշտ լինում է երրորդ կողմ՝ Աստված
10.05.2026 | 12:26

1941 թվականի Մոսկվայի ճակատամարտի ժամանակ որոշվում էր Խորհրդային Միության, մեծ հաշվով հետագայում նաև Խորհրդային Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Թուրքական բանակը պատրաստ էր ներխուժել հարավից Կովկաս և ավարտին հասցնել 1915թ․ ցեղասպանության կիսատ թողած գործը հենց որ Մոսկվան ընկներ, կամ ֆաշիստական Գերմանիան հատեր Վոլգան Ստալինգրադում (մանրամասները` մեկնաբանությունում)։ Սակայն, նոյեմբեր-դեկտեմբերին ամիսներին, երբ հեռադիտակով գերմանացիներն արդեն տեսնում էին Մոսկվայի մատույցները, ջերմաստիճանը նվազեց մինչև -30°C-ից -40°C և նրանց տեխնիկան կանգ առավ ցրտի պատճառով։ Հիտլերի «Կայծակնային պատերազմի» ծրագիրը նախատեսում էր հաղթանակ մինչև աշնանային ցրտերի սկսվելը։ Գերմանական տանկերի և մեքենաների համար օգտագործվող քսայուղերը և վառելիքը ամառային էին և թանձրանում էին՝ վերածվելով մածուցիկ զանգվածի, ինչը խափանում էր շարժիչների աշխատանքը։ Գերմանացի զինվորները ստիպված էին շարժիչների տակ կրակ վառել՝ դրանք տաքացնելու համար, բայց դա մեծ հաշվով իրավիճակը չէր փոխում։ Ի տարբերություն գերմանականի, խորհրդային T-34 տանկերն օգտագործում էին հատուկ ձմեռային քսայուղեր և ունեին օդային մեկնարկի համակարգեր, որոնք ավելի հուսալի էին ցրտին։

Ռուս Եկեղեցու և բազմաթիվ հոգևորականների կողմից Մոսկվայի փրկությունը համարվում է Աստվածային միջամտության հրաշք։ Կա մի հայտնի պատմություն (թեև պաշտոնապես չհաստատված, բայց հոգևոր շրջանակներում լայնորեն ընդունված), որ 1941-ի դեկտեմբերի սկզբին Ստալինի հրամանով Տիխվինյան Տիրամոր սրբապատկերով ինքնաթիռը պտտվել է Մոսկվայի շուրջը։ Դրանից անմիջապես հետո սկսվել են աննախադեպ ցրտերը և խորհրդային զորքերի հակահարձակումը։ Եկեղեցականները հաճախ սա մեկնաբանում են որպես հոգևոր դաս։

Գերմանական բանակը, որն իրեն համարում էր անպարտելի և «գերմարդկային» տեխնիկայի տեր, պարտվեց բնության տարրերին, որոնք կառավարվում են Աստծո կողմից։ Սա հիշեցնում է Աստվածաշնչյան պատմությունները, որտեղ Աստված բնության ուժերով կանգնեցնում է հզոր բանակներին (Ելք 14:26-28, Յես.10:11-13, Դատ. 5:20-21, Ա Թագ. 7:10):

Մոսկվայի մատույցներում գտնվող վանքերում և եկեղեցիներում հավատացյալները շարունակաբար աղոթում էին թշնամու կասեցման համար։ Մոսկվայի պաշտպանությունը 1941թ․-ին նաև մեր ժողովրդի համար գոյաբանական պայքար էր։ Եթե Մոսկվան ընկներ, Հայաստանը կմնար միայնակ թուրքական հսկայական բանակի դեմ՝ առանց որևէ լրացուցիչ ռազմական օգնության հույսի։ Մոսկվայի հաղթանակը ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև հայ ազգի ֆիզիկական փրկության երաշխիքը դարձավ։

Հոգևորականները հաճախ մեջբերում են Հոբի գիրքը, որտեղ Աստված հարցնում է.

«Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի։ Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար» (Հոբ 38:22-23):

Հայ ժողովրդի 500-600 հազ. զավակներ հերոսաբար կռվել է Հայրենական Մեծ պատերազմի մարտի դաշտերում, տվել Խորհրդային Միության 100-ից ավել հերոսներ, 200-300 հազ. զոհեր:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ