ՀՀ ներկա վիճակը խոսում է մի բանի մասին. մեր աշխարհընկալումը ադեկվատ չէ աշխարհում իրականացվող պրոցեսներին։ Փակուղին, որում մենք հայտնվել ենք, դա ոչ թե առանձին վերցրած ուղղություններից որևէ մեկի վատ կառավարման հետևանք է, այլ համակարգային է, որը ախտահարել է հասարակության կենսագործունեության բոլոր ուղղությունները։ Ինչո՞ւ եմ ասում համակարգային ճգնաժամ. վերհիշեք Գորբաչովի բոլոր լոզունգները վերակառուցման նախաշեմին`
1.Տնտեսության զարգացման արագացում
2.Պայքար հարբեցողության դեմ
3.Ժողովուրդների միջև բարեկամություն
4.Մարդկային դեմքով սոցիալիզմ
Արդյունքում ինչ կատարվեց.
1. Տնտեսության անկում բոլոր ուղղություններով
2.Համատարած հարբեցողություն
3.Պատերազմ ժողովուրդների միջև
4.Վայրենի կապիտալիզմ
Այսինքն, այն ինչ հնչեցվում էր և պլանավորվել էր, իրականացվեց ճիշտ հակառակը։
Շուրջ 8 տարի շարունակ մենք տեսնում ենք նույնը, երբ իշխանությունները հայտարարում են մի բան, սակայն որպես հետևանք ստանում ենք ճիշտ հակառակը (օրինակները շատ են, չթվարկեմ այդքանը, միայն «Արցախը ՀՀ է և վերջ»-ը ձեզ փեշքեշ)։
Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս է, որ այսպես է։
Որպեսզի կարողանանք հասկանալ այս պարադոքսը և ելք գտնել ստեղծված ճգնաժամից, պետք է հստակ պատկերացնել պետության և հասարակության կառավարման սկզբունքները։
Պետությունների կառավարումը իրականացվում է ոչ թե մեզ հայտնի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջոցով, այլ վերպետական մակարդակից, իսկ նշված իշխանությունները հանդիսանում են գործիք` վերպետական կառավարչի և տվյալ պետության ու ժողովրդի կառավարման համար։
Կա՞ արդյոք հասարակությանը կառավարելու ուղիների խիստ հիերարխիա:
Եվ ամենազարմանալին այն է, որ էֆեկտիվության առումով ռազմական ուժը վերջին տեղում է։
Ահա կառավարման 6 առաջնահերթությունները`
-Աշխարհայացքային՝ աշխարհի մասին հիմնարար պատկերացումների, իրականության իմացության և ըմբռնման մեթոդների ձևավորում։ Սա այն հիմքն է, որը ձևավորում է մեր բոլոր որոշումները: (Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ ձեր շրջապատում մեծամասնությունը իրականությունը չի ըմբռնում:)
-Պատմական՝ պատմության ըմբռնման հսկողություն: Նա, ով վերահսկում է անցյալը, որոշում է ապագան: Ահա թե ինչու պատմությունը անընդհատ խմբագրվում և վերաշարադրվում է (Ջորջ Օրուել. «1984»)։
-Գաղափարախոսական՝ կրոններ, գաղափարախոսություններ և համոզմունքներ, որոնք ձևավորում են հասարակության նպատակները։ Սա այն է, ինչին մարդիկ հավատում և ձգտում են: (Արի ինձ փող տուր, ես կապդ կապահովեմ Աստծո հետ, տիրոջդ խոնարհ ծառայիր, հակառակ պարագայում դժոխք կընկնես:)
-Տնտեսական՝ կառավարում փողի, վարկերի, ֆինանսական գործիքների միջոցով։ Նախորդներից շատ ավելի թույլ, բայց ավելի նկատելի (կարող եք նորից նայել շրջապատի մարդկանց. նույն բանը պետության մակարդակով է. պետական պարտքը վկա)։
-Գենետիկ` ազդեցություն առողջության և գիտակցության վրա ալկոհոլի, ծխախոտի, թմրամիջոցների, սննդի, դեղամիջոցների միջոցով (կարծում եմ՝ բոլորին էլ տեսանելի է):
-Ուժային՝ ռազմական և ֆիզիկական ազդեցություն։ Առավել ակնհայտ, բայց ամենաքիչ արդյունավետ մեթոդը։
Եթե այս կամ այն իշխանությունը պատկերացում չունի վերպետական կառավարման համակարգի գոյության մասին, ապա դա նշանակում է, որ նա չի տիրապետում իրավիճակին։
Կառավարումը միշտ սուբյեկտիվ դրսևորում է, բայց այն հնարավոր է միայն օբյեկտիվորեն գոյություն ունեցող գործընթացների և օբյեկտիվորեն իրագործելի նախագծերի նկատմամբ։ Եթե կառավարիչ-սուբյեկտը հայտնվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող գործընթացի պատրանքի տակ, որին նա հավակնում է կառավարել կամ նախագծի օբյեկտիվ իրագործելիության պատրանքի տակ, ապա նրա հիասթափությունը կլինի շատ իրական, երբեմն էլ` շատ դաժան:
Սերգեյ Ղարագյոզյան