Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Արցախի հարցը Հայի համար ընկալվել է որպես պատմության, ինքնության և քաղաքակրթական ժառանգության մաս

Արցախի հարցը Հայի համար ընկալվել է որպես պատմության, ինքնության և քաղաքակրթական ժառանգության մաս
12.05.2026 | 11:04

Եթե մի տարածքում հազարամյակներով ապրել է հայը, եթե այնտեղ կառուցվել են հայկական գյուղեր ու քաղաքներ, եթե այնտեղ գործել են հայկական դպրոցներ ու եկեղեցիներ, եթե այնտեղ ձևավորվել է հայկական մշակույթ, եթե այդ տարածքի պաշտպանության ու զարգացման համար զոհվել են հազարավոր հայեր, եթե այնտեղ ներդրվել են միլիարդավոր դոլարներ Հայաստանի և սփյուռքի կողմից, ապա այդ տարածքը Հայկական է:

Արցախում սակայն ամենամեծ ներդրումը փողը չէ, այն մարդիկ էին, որոնք այնտեղ ապրել են, ծառայել են, ընտանիք են կազմել ու կյանք են տվել։ Արցախի հետ կապը միայն քաղաքական հարց չէր։ Դա պատմության, բնակչության, մշակույթի, աշխատանքի և մարդկային ճակատագրերի հարց է։

Արցախում ներդրվել են ոչ միայն գումարներ, այլ նաև տարիների աշխատանք, մեծ ռեսուրս, մարդկային ճակատագրեր և կյանքեր։

Բայց և այնպես նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ Արցախում ֆինանսավորել է՝

* ճանապարհաշինություն,

* դպրոցներ ու համալսարաններ,

* հիվանդանոցներ,

* էլեկտրաէներգիայի և ջրի համակարգեր,

* կապի ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ,

* սոցիալական ծրագրեր,

* բանակ և անվտանգության համակարգ,

* պետական աշխատավարձեր ու թոշակներ։

Հայաստանը, սփյուռքը և Հայաստան համահայկական հիմնադրամը միասին Արցախում իրականացրել են միլիարդավոր դոլարների ծրագրեր ու ներդրումներ։ Միայն համահայկական հիմնադրամի ծրագրերի արժեքը անցել է 350 միլիոն դոլարը, իսկ Հայաստանի պետական աջակցությունն ու ընդհանուր ներդրումները միասին կազմել են շուրջ 7 միլիարդ դոլար։

Մասնավորապես` Արցախում կառուցվել և վերանորոգվել է՝

— ավելի քան 605 կմ ճանապարհ

— մոտ 580 կմ ջրագիծ

— մոտ 149 կմ գազամուղ

— շուրջ 70 կմ էլեկտրագիծ

— 359 դպրոց և մանկապարտեզ

— 500 տուն և բնակարան

— 75 առողջապահական հաստատություն

— 58 մշակութային և սպորտային կենտրոն

— իրականցբել են ավելի քան 1100 խոշոր ծրագրեր

Միայն Վարդենիս–Մարտակերտ ռազմավարական ճանապարհի երկարությունը կազմել է 114.6 կմ, իսկ արժեքը՝ մոտ 17 միլիարդ դրամ։

Այս ամենը ստեղծվել էր Հայաստանի պետական բյուջեի, սփյուռքի նվիրատվությունների, հայ գործարարների ներդրումների և հազարավոր սովորական հայերի մասնակցությամբ։

Հ.Գ. Արցախը եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը, որպես հայկական իշխանական և ռազմական կենտրոններից մեկը։ Այստեղ իշխել են հայկական տոհմեր, կառուցվել են հայկական բերդեր, վանքեր ու քաղաքներ։ Արցախում հազարամյակներ շարունակ ձևավորվել են հայկական մելիքություններ, որոնք դարերով պահպանել են հայկական ինքնությունը նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել:

Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, դրանք պարզապես եկեղեցիներ չեն։ Դրանք հայկական միջնադարյան քաղաքակրթության կնիքներն են Արցախում։ Ամարասում Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայկական առաջին դպրոցներից մեկը։ Գանձասարը դարերով եղել է հայկական հոգևոր ու քաղաքական կենտրոնը, իսկ Դադիվանքը հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է։

Արցախը հազարամյակներով եղել է հայկական՝ իր բարբառով, մշակույթով, խաչքարերով, գյուղերով և հիշողությամբ։

Հենց այդ պատճառով Արցախի հարցը Հայի համար երբեք միայն քաղաքական կամ տարածքային հարց չի եղել: Այն, Հայի համար ընկալվել է որպես պատմության, ինքնության և քաղաքակրթական ժառանգության մաս։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 121

Մեկնաբանություններ