Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Քրիստոնյայի 33 հարց՝ ընտրության մասնակիցներին

Քրիստոնյայի 33 հարց՝ ընտրության մասնակիցներին
12.05.2026 | 12:17

Քրիստոնյաները ընտրության մասնակից ապագա որոշում կայացնողների, պետության կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն ունեցողների մասին կարծիք կազմելիս կամ նախապատվություն տալիս ցանկալի է առաջնորդվեն ոչ թե զգացմունքայնությամբ, անձնական համակրանքներով կամ հակակրանքներով։ Առանցքային նշանակություն պետք է ունենա այն, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք մեր երկրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ու նշանակության վերաբերյալ, թե արդյո՞ք կրողն ու պահապանն են քրիստոնեական արժեհամակարգի, թե արդյո՞ք բժշկա-կենսաբանական և սոցիալական բնագավառներում ունեն քրիստոնեական հավատի և Մայր Եկեղեցու մոտեցումների հիման վրա ձևավորված աշխարհայացք։

Այս ամենը պարզելու համար առաջարկում եմ իրեն քրիստոնյա համարող մարդուն կողմնորոշվելու նպատակով 33 հարցից բաղկացած հարցաշար, որը կարող են ուղղել վերոնշյալ հավակնորդներին։

Մաս 1 – ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (11 հարց)

1. Դուք ընդունու՞մ եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) բացառիկ հոգևոր դերը Հայաստանի Հանրապետությունում և Հայ ժողովրդի կյանքում։

2. Դուք ընդունու՞մ եք ՀԱՍԵ նվիրապետական կարգը և որ պետությունը իրավունք չունի միջամտել Եկեղեցու գործերին, կանոնադրության և կաթողիկոսի ընտրության հարցերին, և այլն։

3. Ինչպե՞ս եք վերաբերվում կարգալույծների կողմից թեմերի առաջնորդարանների, եկեղեցիների զավթնման պետական աջակցությանը։

4. Ինչպե՞ս եք վերաբերվում դպրոցներից «Հայ եկեղեցու պամություն» առարկայի դուրս բերմանը։ Պատրա՞ստ եք վերականգնել այն։ Նաև պատրա՞ստ եք գրաբարի դասավանդումը ներդնել դպրոցական ծրագրում, որպես պարտադիր առարկա, որը կնպաստի հարուստ հոգևոր ժառանգության ուսումնասիրությանը բնագրով, Ս․Պատարագին և ժամերգություններին լիարժեք ընկալմամբ քրիստոնյաների մասնակցությանը։

5. Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդության և ՀԱՍԵ գնդերեցների հոգևոր ծառայության լուծարմանը։ Ո՞րն են լինելու ձեր քայլերն այդ ուղղությամբ։

6. Ինչպե՞ս եք վերաբերվում քրեակատարողական հիմնարկներում ՀԱՍԵ սպասավորների հոգեխնամ առաքելության դադարեցմանը, ազատազրկված, կալանավորված մարդկանց հոգևոր խնամքից զրկելը։ Ո՞րն են լինելու ձեր քայլերն այդ ուղղությամբ։

7. Ինչպե՞ս եք վերաբերվում Մայր Աթոռին պետական հողատարածքները անհատույց օգտագործման իրավունքից զրկմանը։ Ո՞րն են լինելու ձեր քայլերն այդ ուղղությամբ։

8. Ինչպե՞ս եք վերաբերվում հոգևորականների և եկեղեցական կառույցների հասցեին հնչող ատելության խոսքին։ Պատրա՞ստ եք օրենսդրորեն դատապարտել Մայր Եկեղեցու նկատմամբ թշնամանք հրահրող անհատներին կամ խմբերին։

9. Ինչպե՞ս եք տեսնում պետության և եկեղեցու համագործակցության ձևաչափը, եթե այն հիմնված չէ լինելու «եկեղեցին պետությանը ենթարկելու» տրամաբանության վրա։

10. Ո՞րն է այն մարմինը, որը որոշելու է՝ եկեղեցին «բարեփոխման» կարիք ունի՞, թե՞ ոչ։ Ինչպե՞ս եք երաշխավորելու, որ այդ գործընթացը չի վերածվելու իշխանության կողմից եկեղեցու ներքին կյանքին կամայական միջամտության։

11. Պատրա՞ստ եք ձևավորել պետություն-եկեղեցի գործընկերային հարաբերություններ երկխոսության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Հաջորդ 11 հարցը՝ շուտով։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 75

Մեկնաբանություններ