Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ամոթից է, որ բանաստեղծելու համար գրիչ չեմ վերցնում

Ամոթից է, որ բանաստեղծելու համար գրիչ չեմ վերցնում
12.05.2026 | 12:31

Այսօր մեր հայրենիքի հետ տեղի ունեցող այս անպարագիծ ողբերգությունն իրականում հայ ժողովուրդ կոչվածի մոլորված մեծամասնության ողբալի մասնակցությամբ է տեղի ունենում։ ՈՒ ես ամեն Աստծո օր՝ բազմաթիվ անգամ, ինքնակործանման ընթացք բռնած իմ էթնիկ տեսակի բավականին հսկայական զանգվածի ներկա անտարբեր ու անհոգ կեցվածքից՝ անելանելի հուսահատության գիրկն եմ ընկնում, սակայն բացարձակապես չեմ փորձում ու չեմ էլ կարողանա այդ հոգեվիճակում բանաստեղծական ասելիք հնչեցնել, քանի որ այն միանշանակ իմ ժողովրդին ուղղված տիեզերամասշտաբ պարսավանքի տարրեր պիտի պարունակի։ Կարելի է ասել, որ ազգային կամ հենց սովորական մարդկային ամոթից է, որ բանաստեղծելու համար գրիչ չեմ վերցնում։

Այստեղ ուզում եմ անդրադառնալ ինձ մոտ թե՛ խղճահարություն, թե՛ նողկանք հարուցող մի երևույթի ևս։ Երբեմն ֆեյսբուքյան հարթակում հանդիպում եմ չափածո խոսքերի, որոնց հեղինակները՝ մեր ժողովրդի կողմից իր ազգային ինքնության ոչնչացման ուղին կամավոր բռնած այսօրվա իրականության ֆոնին անգամ` իրականությունից փախածների և ուղեղազուրկ ողորմելիների անասնականությամբ հայ ժողովրդի բախտն են ողբում...

Հունական ասացվածքն ասում է. «Մարդու ճակատագիրը նրա բնավորությունն է»։

Ժողովուրդների պարագայում՝ այդ ասացվածքը ես այս կերպ կհնչեցնեի. «Յուրաքանչյուր ժողովրդի ճակատագիր նրա խառնվածքի արդյունքն է»։ Ասել է՝ մեզ պատուհասած բոլոր արհավիրքների մեջ համար առաջին ու ամենամեծ մեղավորը հենց ինքը՝ մեր ժողովուրդն է՝ իր հավաքական ամբողջության մեջ...

Եվ ես այն կարծիքին եմ, որ վերջին տարիներին Հայաստանում ստեղծված «արվեստի» բոլոր «գործերը», եթե դրանք չեն ծնվել մեր պետության անդունդի եզրին հայտնված լինելու իրականության ցավից՝ կարելի է, որպես «հոգևոր խոտան», նետել աղբանոցները...

Երբ մի սատանայածին գոյանքի ջանքերով օրակարգում է հայտնվել մեր պետության «լինել-չլինելու» և մեր ժողովրդի հայրենիք ունենալու հարցը, ու նման իրականության մեջ ազգությամբ հայ ինչ֊որ մեկը, կարողանում է էշի ականջում քնած ձևանալով, իբրև այլ թեմատիկայով «արվեստի ստեղծագործություններ արարելով» զբաղվել՝ այդ կարգի արվեստագետ կոչված մարդանմանին կարելի է գերագույն ոճրագործի կողքին «հատուցման պատի» տակ կանգնեցնելով՝ հավիտենական գործուղման ուղարկել..

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 129

Մեկնաբանություններ