Ռուսական մամուլում հիանալի վերնագիր տեսա. «Пашиняна понесло перед избирателями: Карабах не был наш! Генералы выращивали пшеницу!»: Սա ասել է, թե, իբր, հլը ապացուցեք, թե այդ ոնց է Ղարաբաղը մերը եղել, չկա տենց բան, միշտ ադրբեջանական է եղել և այլն, և այլն: Սրանք այժմ ամեն գնով փորձում են մարդկանց համոզել, որ Ղարաբաղը հայերինը չի եղել, Ղարաբաղյան շարժումն էլ ճակատագրական սխալ էր:
Փաստորեն, ժողվարչապետը սպառնում է ազգային ԴՆԹ-ին (դեզօքսիռիբո նուկլեինա թթու, հայերը այս տերմինն ավելի լավ գիտեն ռուսերենով՝ ДНК): Դա չափազանց վտանգավոր է, քանզի, հաջողության դեպքում, հայերը կարող են դառնալ, ասենք, նեգր: Կամ ուզբեկ, թաթար և, Աստված չանի, ֆրանսիացի կամ հոլանդացի: ԴՆԹ-ի ամենամեծ հետազոտողներից մեկի՝ Ջեյմս ՈՒոթսոնի հայտնագործություններին ես մտադիր եմ պարբերաբար անդրադառնալ, կարծես այդ մարդը հայերին է ուսումնասիրել իր աշխատություններում, բայց այժմ միայն ասեմ, որ ՈՒոթսոնն ապացուցել է մոլեկուլային հիման վրա՝ հիմարությունը հոգեկան հիվանդություն է, բուժման ենթակա: Իսկ ժողվարչապետի՝ բնակչությանը հիմարացնելու և ազգային ԴՆԹ-ն խախտելու փորձերին պետք է հակազդել տարրական տրամաբանության սահմաններում:
Ճիշտ է ասում ժողվարչապետը՝ գեներալներն իրոք ցորեն են ցանել Ղարաբաղում, անգամ խոզ են պահել: Բայց դա չի ժխտում այն օբյեկտիվ իրականությունը, որ Արցախը, նախ, փաստացի ՀՀ մարզ էր, երկրորդ՝ Արցախը ՄԱՍՆԱԿԻ ճանաչված էր միջազգային հանրույթի կողմից, քանի որ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Արցախի տնտեսական և ռազմական պոտենցիալով, երրորդ՝ Մինսկի խմբի համանախագահները Արցախ էին գնում Հայաստանի, այլ ոչ Ադրբեջանի տարածքով, չորրորդ՝ Արցախը վիճելի տարածքի կարգավիճակ ուներ, գեթ մեկ երկիր այն չէր ճանաչում Ադրբեջանի մաս, ներառյալ Թուրքիան, քանզի կիմաստազրկվեր Մինսկի խմբի առաքելությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Արցախի ինքնորոշում, Արցախի ինքնորոշման ամրագրում (թե կոնկրետ որ կողմ՝ արդեն էական չէր):
Հիմա, այս պարզ՝ օբյեկտիվ իրականությունից բխող փաստերին, ժողվարչապետ փաշինյանը հակադրում է գեներալների ցանած ցորենը Արցախում և փորձում ապացուցել, որ Արցախը հայերինը չի եղել, քանի որ ցորենի գործ են արել գեներալները, դա էլ քիչ է՝ խոզ են պահել: Բա ծիծաղելի չէ՞, որքա՞ն են սրա ընդդիմախոսները հանդուրժ ելու այս գժությունը, որը, ցավոք, իր գործն անում է:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ