Ժողվարչապետ փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի մայիսի վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին, իբր, զբաղվածության պատճառով:
Սակայն, կարծում եմ, պատճառն այլ է. փաշինյան նիկոլն ուզում է հետաձգել Վլադիմիր Պուտինի ահեղ դատավճռի ի կատար ածումը: Պուտիինն ասել է, որ Հայաստանի վտարման հարցը ԵԱՏՄ-ից մտադիր է քննարկել գագաթաժողովում, ժողվարչապետն էլ մտածում է, թե իր չմասնակցելը դրան խոչընդոտ կհանդիսանա, քանի որ ընտրություններից 10 օր առաջ նման հարված ստանալը էժան չի նստի նրա վրա:
Բայց Հայաստանի ԵԱՏՄ անդամ մնալ-չմնալու հարցը կքննարկվի, ավելին՝ լուծում կստանա:
Բնականաբար, դա հիանալի նվեր կլինի ընդդիմությանը ընտրություններից առաջ, քանզի հայրենի նախրի անգամ ամենատավար անդամը կհասկանա, որ լուրջ կքաշվի ժողվարչապետի վերընտրվելու դեպքում:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը, հուսանք, դրանք դրամատիկ կլինեն:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ