ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

«Զգաստեցնելու մոլուցքը օրենքից վեր է»

«Զգաստեցնելու մոլուցքը օրենքից վեր է»
12.05.2026 | 17:34

Օրեր առաջ իշխող քաղաքական ուժի քարոզարշավի ընթացքում ականատես եղանք մի ուշագրավ տեսարանի․ քաղաքացիական հագուստով մի անձ մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և, ներկայանալով որպես զինվորական, որը, ըստ երևույթին, տվյալ պահին ծառայության մեջ չէր, փորձեց նրան հարց ուղղել։

Հարցադրումից ակնհայտորեն անհանգստացած Փաշինյանը սկզբում փորձեց նրան զգաստ կանգնեցնել իր առջև, իսկ, ըստ էության, անհաջող փորձերից հետո հանձնարարեց պաշտպանության նախարարին զորացրել վերջինիս։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդգար Հովհաննիսյանը այսօր ԴԱՀԿ-ի շենքի մոտից մեկնարկած քարոզարշավի ընթացքում ականատես դարձավ արդարադատության նախարարությունում տեղի ունեցող հետընթացին։

Բանն այն է, որ քարոզարշավի ժամանակ պատահաբար ժամանեց ԱՆ նախարար Սրբուհի Գալյանը, որին դիմավորում էին աստիճաններին զգաստ շարված ԴԱՀԿ ծառայողները՝ ողջունելով նրան զինվորական ողջույնով՝ ձեռքը մոտեցնելով գլխարկներին։

Նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել է Գալյանի՝ իր ենթականերին զգաստ կանգնեցնելու մոլուցքին, քանի որ որևէ իրավական ակտով ամրագրված չեն ԴԱՀԿ և քրեակատարողական ծառայողների զգաստ կանգնելու և զինվորական ողջույնով նրան ողջունելու կանոնակարգերը։ Սակայն նախարարը շարունակում է գործել չգրված օրենքներով՝ ըստ էության ոտնահարելով իր ենթակաների արժանապատվությունը։

Գալյանի՝ իր ենթակաների հանդեպ ոչ իրավաչափ մոտեցման վերաբերյալ փորձ է արվել հարցադրում կատարել, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել։

Համոզմունք ենք հայտնում, որ մեր հայրենակիցները, հատկապես նրանք, ովքեր ծառայում են արդարադատության նախարարությունում, հունիսի 7-ին իրենց քվեով լիարժեք գնահատական կտան այս իշխանությունների աշխատելաոճին։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

12.05.2026 թ.

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ