Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.05.2026 | 22:53
Տե՛ր,
բերանս հեռացրու՛ բամբասելուց,
լեզուս՝ չար խոսելուց,
ականջներս՝ չար լուրերից,
ձեռքերս՝ հափշտակելուց,
ոտքերս՝ խոտոր ընթացքից
և զգաստացրու՛ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ։
Ամեն։

Սուրբ Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 5685

Մեկնաբանություններ