Ալիև քո ամեն մի ճղճիմ հայտարարությանը հստակ պատասխանելու եմ։
Չեմ զլանա և կկրկնեմ, որ դու 44-օրյա պատերազմը գնել ես և ոչ թե հաղթել։
Ըստ ձեզ, եթե մեկ կրակոց անեիք հայերը կփախչեին, բայց չգիտես ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ քո ամբողջ զորքը փախեփախի մեջ էր:
18 տարեկան զինվորները փախուստի էին մատնում քո Յաշմա կոչված բաշիբոզուկներին։
Ես ասել եմ քեզ ,որ փաստերով եմ խոսելու քեզ հետ, եթե դու այդքան վստահ էիր քո բանակի վրա, ապա ինչու՞ էիր վարձկան ահաբեկիչներ բերում Սիրիայից թուրքական ստորաբաժանումներ և պակիստանցի վարձկաններ, որ ձեր փոխարեն կռվեն:
Գիտե՞ս ինչու, որովհետև քո ամբողջ զորքը զոհվել էր փախուստի դիմելիս և դու դա լավ գիտես։
Դու Արցախում հաղթողը չէիր, եթե չգնեիր այն, ինչն այսօր անվանում ես հաղթանակ։
Եթե դու այդքան վստահ լինեիր, որ հաղթել ես, ապա այսօր վախեցած չորս կողմդ չէիր բղավի, թե տեսեք-տեսեք մենք հաղթեցինք։
Ալիև, եթե դու քո բանակին վստահիր, ապա տասնյակ հազարավոր ահաբեկիչներով ու վարձկաններով չէիր լցնի Արցախը 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ամբողջ աշխարհը տեսավ, թե ոնց էիր ուղղաթիռով ու նավերով վարձկանների ու ահաբեկիչների դիերը լցնում Կասպից ծովը:
Եվ վերջապես 44-օրյա պատերազմի ընթացքում դուք կարողացաք բռնազավթել միայն Արցախի հարավի 20 տոկոսը և դու ինքդ խոստովանեցիր, որ եթե պատերազմը մեկ շաբաթ էլ շարունակվեր, ապա դուք կպարտվեիք։
Դու քո բաշիբոզուկներով, վարձկան ահաբեկիչներով, Թուրքիայի և Պակիստանի աջակցությամբ, քո խավիարով ու նավթադոլարներով չկարողացար հաղթել փոքր Արցախին, հայ զինվորին ու հայ կամավորներին, ովքեր ուղղակի շան ծեծ տվեցին քեզ ու քո բանակին։
Այնպես որ, երբ հայտարարում ես, թե հայերը կփախնեին մեկ կրակոցի դեպքում, հարցրու քո զինվորներին, թե ո՞նց էին ճողոպրում հայերից։
Դե հիմա պատկերացրու, եթե դու չկարողացար հաղթել Արցախին, ապա Հայաստանի դեպքում քեզ այլմոլորակայիններն էլ չեն օգնի։
Ամեն խոսքիդ մեջ վախ կա ու ամեն մի հայտարարության մեջ սարսափ, որովհետև զգում ես, որ օր օրի մոտենում է այն պահը, երբ Արցախը նորից հայկական է դառնալու, որովհետև ամբողջ աշխարհն է խոսում դրա մասին և քո նավթն ու խավիարը կորցնում են արժեքը, այնպես որ աղոթիր, որ քո բաշիբոզուկները հանկարծ ոչ մի կրակոց չարձակեն, որովհետև այս անգամ մենք կանգ չենք առնելու մինչև չվերականգնենք արդարությունը:
Մենք ամուր ենք մեր լեռների պես, դուք փխրուն եք արհեստական ապակու պես։
Հ.Գ
Եթե դու վստահ լինեիր քո բանակի վրա դու ամբողջ աշխարհից օգնություն չէր մուրա` կռվելու փոքր Արցախի դեմ։
Լսի՛ր Ալիև, որ երբ օրը գա, հաստատ իմացիր, որ մեր ձեռքը չի դողա։
Մենք ապրում էինք խաղաղ և ատում էինք պատերազմը, բայց դուք մեզ ստիպեցիք սիրել զենքը, որպեսզի ապրենք խաղաղ։
Արթուր Վարդանյան
ՀԱՊ կուսակցության նախագահ