X սոցիալական ցանցի իր էջում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորապես սխալվում է, կարծելով, թե կարող է Իրանին հարկադրել մի գործարքի, որը կավարտի «ագրեսիայի ակտը»։ «Պարոն Թրամփ, մի կարծեք, թե կարող եք օգտագործել Իրանի այսօրվա անդորրը՝ Պեկին հաղթական մուտք գործելու համար։ Նախ և առաջ սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը»,- ընդգծել է Վելայաթին։               
 

Կառավարելի իշխանափոխություն իրականացնելու ունիվերսալ ալգորիթմ

Կառավարելի իշխանափոխություն իրականացնելու ունիվերսալ ալգորիթմ
13.05.2026 | 13:36


Ժողովրդավարական կամ դեմոկրատական բնույթի քարոզչության հիմնարար բնույթի դեմագոգիկ թեզերից մեկն այն է, որ հանրությունը ի վիճակի է կատարել ճիշտ ընտրություն իր իսկ շահերի տեսանկյունից։

Այսինքն, քաղաքական կուսակցությունների մրցակցային մեխանիզմով իշխանության ընտրությունները օբյեկտիվորեն և միարժեքորեն նպաստավոր և, նույնիսկ, լավագույնն են ժողովրդի անվտանգության և կյանքի որակի տեսանկյունից։

Դա նշանակում է նաև, որ երկրի կյանքում հերթական իշխանափոխությունը իր մեխանիզմներով ու ալգորիթմներով հայտնագործվել է միմիայն ժողովրդի շահերից ելնելով։

Եթե իշխանության բուն էության հարցին մոտենում ենք մի փոքր այլ ձևով, հաշվի առնելով մարդկության պատմական փորձը, ապա տեսնում ենք, որ այն, սկսած վաղնջական ժամանակներից, հիմնված է եղել բացառապես ուժային պայքարի վրա, և դրա հետ կապված բոլոր հարցերը լուծվել են միայն վերևներում, ու նրանց մտքով անգամ չի անցել, որ հասարակ մարդիկ էլ այդ ընթացքում ինչ-որ տեղ ունեն։

Եվ հանկարծ, կապիտալիզմի պայմաններում, առաջ է գալիս, այսպես կոչված, դեմոկրատական ճանապարհով իշխանություն ձևավորելու գաղափարը, որի հիմնական թեզն այն է, որ ժողովուրդն ինքն է ընտրում իշխանություններին, և այստեղ վերևները սկզբունքորեն ասելիք ու անելիք չունեն։

Այսինքն, մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխանության հետ կապված հարցերը լուծվել են մի ձևով, որը ժողովրդի ձայնը հաշվի չի առել և, հանկարծ, ինչ-որ ժամանակից սկսած, իշխանության հետ կապված հարցերի լուծումը գլխիվայր շրջվում է, և վերևները բոլորը, ներառյալ ընթացիկ իշխանությունն ու կապիտալը, միաբերան պնդում են, որ իրենք գործ չունեն, ու ժողովուրդը պետք է ընտրի նրանց, որոնք իրեն ղեկավարելու են առաջիկա ինչ-որ ժամանակահատվածում։

Այստեղից միանգամայն ակնհայտ է, որ այդ պնդումը պարադոքսալ և հակասություններով լի է, քանի որ ամեն ինչի տեր իշխանությունն ու կապիտալը պարզապես նման ռիսկային քայլի չէին դիմի, քանի որ դրա արդյունքում կարող էին կորցնել ամեն ինչ, այն, ինչ որ, ասենք, տեղի ունեցավ Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխության ժամանակ։

Քանի որ հասարակության վերնախավը իր գերադաս դիրքերը այդքան հեշտ զիջել չէր կարող, և հաշվի առնելով նաև այն, որ եթե նույնիսկ դեմոկրատական ընտրության պրոցեսում իշխանությունը փոխվի, ու կապիտալի տերերը շարունակեն մնալ իրենց տեղերում, ապա դա կնշանակի, որ այս ամենի հետևում ուրիշ բան է ընկած։

Դա նաև նշանակում է, որ հարցեր լուծողը կապիտալն է, ու այս ամենի հետևում էլ ընկած է նրբորեն մտածված մեխանիզմ, որի նպատակը նոր պայմաններում առաջվա նման իշխանությունը վերնախավի ձեռքից բաց չթողնելն է, բայց այս անգամ արդեն ինչ-որ չափով ժողովրդին մասնակից դարձնելով իշխանափոխությանը, որն էլ ուներ իր շատ լուրջ պատճառները։

Բանն այն է, որ կապիտալիզմի հիմնական գործը առկա կապիտալով հնարավորինս առավելագույն քանակով նոր կապիտալ ստեղծելն է, որի իրականացման հիմնական ճանապարհը հասարակ մարդկանց արտադրողականությունն ու ստեղծարար հզորությունը նոր մակարդակի բարձրացնելն է, որն էլ հնարավոր է մարդկանց իրավունք և ուսում տալով։

Վերջիններս էլ, այսինքն իրավունքն ու կրթությունը, մարդկանց մենթալիտետը պոկելով նրանց ստրկական մակարդակից, բարձրացնում են նոր մակարդակի, որի հետ իշխանությունն ու կապիտալը պետք է հաշվի նստեն, հակառակ դեպքում դա կարող է բերել անկայունությունների։

Եվ այս հանգամանքն էլ ստիպեց վերնախավին նոր պայմաններում կառավարելի իշխանափոխություն իրականացնելու համար մտածել մի նոր և ունիվերսալ ալգորիթմ, որտեղ հարցերի լուծողը կմնար վերնախավը, բայց նաև հասարակ մարդկանց կթվար, թե իրենք որոշեցին, թե ով պետք է լինի իրենց նոր իշխանությունը։

Եվ այստեղից էլ ծագեց բազմակուսակցական մեխանիզմով իշխանությունների ընտրության գաղափարը, երբ և՛ կուսակցությունները, և՛ նրանց լիդերները հեշտ վերահսկելի են, ու նրանցից որն էլ դառնա իշխանություն, կապիտալի համար մեկ է, իհարկե, որոշ վարիացիաներով։

Եվ այդ մեխանիզմի ու դրան ուղեկցող զանազան ալգորիթմների միասնական անունն էլ որոշվեց դնել դեմոկրատիա կամ ժողովրդավարություն։

Ու հետո էլ պարզվեց, որ այդ ունիվերսալ մեխանիզմն ունի շատ կարևոր կիրառություններ նաև աղքատ և այլ մենթալիտետով երկրներում, որի մասին՝ մի ուրիշ անգամ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 99

Մեկնաբանություններ