Աղոթարան
13.05.2026 | 22:34
Տե՛ր,
Քո լույսը դարձյալ ճառագում է աշխարհում և մենք կանգնած ենք նոր օրվա շեմին` աղերսող հոգով։
Օգնիր մեզ օրը սկսել Քո անունով, քայլել Քո խրատներով և ավարտել գոհությամբ։
Ո՜վ Հիսուս,
Եթե հանդիպենք տխրության՝ տուր մխիթարություն,
եթե հանդիպենք ուրախության՝ հիշեցրու գոհանալ։
Փա՜ռք Քեզ Տեր, փա՜ռք Քեզ, անդադար փա՛ռք, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Մեկնաբանություններ