ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Իրանական ռազմական գիծը մարտահրավեր է աշխարհին

Իրանական ռազմական գիծը մարտահրավեր է աշխարհին
14.05.2026 | 13:18

Մի քանի տասնամյակ տնտեսական, քաղաքական խիստ սանկցիաների տակ գնտվող Իրանին չկարողացավ ծնկի բերել աշխարհի գերտերություններից մեկը՝ ԱՄՆ-ը։

Իրանն այնքան փակ պետություն է, որ անգամ ամերիկյան, իսրայելական հսկայական հետախուզական գործունեությունը չի կարողացել ամբողջացնել Իրանի հնարավորությունները, ինչի հետևանքով եղել են սխալ հաշվարկներ և ակնկալիքներ։

Իրանական ռազմական գիծը մարտահրավեր է աշխարհին։ Մի քանի պատերազմի միջով անցած իրանական ռազմական ուժը իրեն դրսևորել է թերևս լավագույնս։ Մի կողմ դնելով արևմտյան քարոզչությունը՝ պետք է դեպքերին նայել օբյեկտիվ և կտեսնեք, թե որքան միմյանց լրացնող է իրանական բանակի հրամկազմը։ Այստեղ մեկ անձից ոչինչ կախված չէ, կա համակարգ, և այդ համակարգում մարդիկ գործում են , կատարում են պարտականություններ, հրամաններ, որոնք ոչ թե մեկ անձի կողմից են իջեցվում , այլ պարզապես իրավիճակային են, գիտեն, թե ինչից հետո ինչն է լինելու։ Ամենակարևոր գործոնը Իրանի բանակում դա չկտրվող շղթան է։ Ոչ մի տեղ շղթան ոչ միայն չի կտրվում, այլ նաև խիստ օպերատիվ և արագ է տեղաշարժվում։

Նաև հատկանշական է այն փաստը, որ գետնի վրա և գետնի տակ գործում են հնգօրյա պլանով։ Մարդիկ ստանում են հրաման հինգ օրվա համար և անցնում են հրամանի կատարմանը, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում, ինչ քաղաքական իրավիճակ է, միևնույն է, գետնի տակից գործում են։

Իրանական բանակում նաև միջանձնային հարաբերությունների վրա պետք է ուշադրություն հրավիրեմ։ Չնայած այն բանին, որ մոնոէթնիկ չէ բանակը, միևնույն է, միջանձնային հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Այստեղ հայտնագործություն չեն արել իրանցիները։ Պարզապես շատ խիստ պատիժ է նշանակված, ինչպես նաև կա պարտավորությունների հստակ սահման։ Հստակ գծված է, թե ով ինչ պարտականություն և պարտավորություն ունի, որտեղից է այն սկսվում և որտեղ է ավարտվում։ Ովքեր չեն ենթարկվում՝ խիստ պատիժ է կիրառվում։ Նաև կա կոլեկտիվ հաջողության համար բարձր գնահատական, որպեսզի շղթան ոչ մի տեղ չկտրվի։ Հենց այստեղից էլ միջանձնային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

Իրանական բանակի հաջողության համար նաև կարևոր դերակատարություն ունի տարբեր ռազմական խմբավորումների առկայությունը։ Որպես կանոն, նման խմբավորումները կարող են բերել ուժերի ջլատման, միմյանց հետ չհասկացվածության, ոչ ներդաշնակության, սակայն Իրանի դեպքում այդպես չէ։ Իրենք վերցրել են հենց հին պարսկական ռազմական մոդելը, որտեղ իշխաններն ունեցել են մասնագիտացված ռազմական հարվածային, հետախուզական, պաշտպանական զորախմբեր։ Մոտավորապես այս մոդելն է կիրառվում նաև իրանական բանակում, բայց՝ ավելի արդիականացված, ավելի կենտրոնամետ կառավարմամբ։

Շատ լավ կլիներ, որպեսզի մենք լուրջ ուսումնասիրեինք իրանական բանակը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ