Ասում է՝ խաղաղության հասնելը հեշտ գործ չէր․․․
Ասեմ՝ իմանաք․թշնամու բոլոր ասածները կատարելով, Արցախը հանձնելով ու բացարձակ որևէ դիմադրություն ցույց չտալով՝ «խաղաղության հասնելու» ձևը բոլորը գիտեն։ Դրա համար հատուկ տաղանդ պետք չէ, բավարար է լինել անողնաշար, կամազուրկ, սրբապիղծ և տականք կամ պարզապես՝ կոլաբորացիոնիստ ու դավաճան: Եվ ավելին՝ դա խաղաղություն չէ, քանի որ ցանկացած պահի, չկատարելով թշնամու հերթական քմահաճույքը, ձեր այդ «ձեռքբերումը» հօդս կցնդի:
Իսկ այ՝ Արցախը պահելով, Հայրենիքը չզիջելով, թշնամու քմահաճույքները չկատարելով, թշնամու դիմաց չկզելով, երկիրը արտաքին պարտքերի մեջ չթաղելով՝ Խաղաղություն ձեռք բերելու և այն պահելու համար հատուկ որակներ են պետք՝ Տղամարդկություն, Կամք, Հայրենասիրություն, Մտքի ճկունություն, Բարոյականություն, Ռազմարվեստի ու Բանակցային արվեստի տիրապետում և այլն:
Այ՝ դա՛ է Խաղաղությունը, երբ որ ունեցածդ կարողանում ես պահել, մի բան էլ՝ ավելացնել, եթե դրա կարիքը կա, միևնույն ժամանակ՝ դինամիկ զարգացող հարաբերություններ ես կառուցում աշխարհի հետ, և ամեն տեղ քեզ պատվով են ընդունում, ոչ թե՝ ծաղրի առարկա են սարքում:
Թե բա՝ «խաղաղության» գինը․․․ Քանի՞ միլիոն դոլարով վաճառեցիք մեր Հայրենիքը․․․
1999-ին Ալբերտ Գորը Վազգենին գործարք ու թիվ էր առաջարկում, ասացին՝ ո՛չ:
Հետո էդպես տարբեր թվեր տարբեր մարդկանց պարբերաբար առաջարկել են:
Բայց պարզվում է՝ վաճառվող գտնելն էր դժվար: Մի 20 տարի պետք եկավ, մինչև աճեցրին դրան:
Ոչինչ, սենց չի մնա: Ու իսկական՝ Արժանապատիվ Խաղաղություն մենք կունենանք՝ Ազատագրված Հայրենիքով, Վերականգնված Արդարությամբ ու Պատվով:
Զաքար Խոջաբաղյան