Դոնալդ Թրամփն ավարտել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկօրյա հանդիպումները և վերադարձել ԱՄՆ։ Առևտրային հարաբերությունների կամ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին հայտարարություններ չեն արվել։ Արտաքին փայլն ու բարեկամական մթնոլորտը քողարկել են էական տարբերություններն այն հարցում, թե կողմերից յուրաքանչյուրն ինչի էր ցանկանում հասնել հանդիպումից և ինչպես է ընդհանուր առմամբ գնահատում երկկողմ հարաբերությունները՝ գրել է The Wall Street Journal-ը:               
 

Աղոթարան

Աղոթարան
15.05.2026 | 23:02
Ո՜վ գթասիրտ և բարերար Հայր,
որ լուսաբացով նորոգում ես աշխարհը,
նորոգի՛ր նաև մեր սրտերը, որպեսզի մաքուր հոգով կանգնենք Քո առջև և խաղաղ մտքով ընդունենք օրվա բոլոր ճանապարհները։
Հայր Երկնավոր,
Լուսավորի՛ր մեր սրտերը ուրիշների հանդեպ լեցուն սիրով ու ողորմությամբ։
Պահպանի՛ր Քո աշխարհը և Քո Սուրբ Եկեղեցին, օրհնի՛ր հիվանդներին, նեղությամբ գտնվողներին և բոլոր նրանց, ովքեր Քո օգնության կարիքն ունեն, քանզի Դու գիտես դրանք մեզնից էլ ավելի խորությամբ։
Քեզ, Հա՛յր, Քո երկնային Որդուն
և Ամենասուրբ Հոգուն, վայել է փառք, իշխանություն ու պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ