Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ շրջանակներում իր բոլոր արտոնությունները։ «Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, ինչպես դաշնակիցներ։ Բայց, միևնույն ժամանակ, դրանք բարդ են՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում ենթարկեցնել Հայաստանը ԱՊՀ որոշ երկրների օրինակով»,- հավելել է Լավրովը։               
 

Քեռի՝ Արշակ Գավաֆյան

Քեռի՝ Արշակ Գավաֆյան
16.05.2026 | 14:48

1916թ. մայիսի 15-ին, Ռևանդուզում (այժմ` Իրաք) թուրքական զորքերի օրհասական պաշարման մեջ գտնվող հայ և ռուս զինվորներին ազատելիս սպանվեց Հայ կամավորական 4-րդ գնդի հրամանատար, հայդուկապետ, ժողովրդական հերոս Քեռի-Արշակ Գալֆայեանը (Գավաֆյան):

«Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի,

Ինքդ արի եւ գործերդ միշտ բարի,

Սրտաճմլիկ լուրդ առինք ցաւալի,

Քաջաց քաջն հերոս Քեռի պանծալի:...»

Նշելով հերոսի մահվան օր, հենց նրա մասին ենք երգում ու հիշում իր հերոսականությունները եւ հարգում հիշատակը՝ 1916 մայիս 15։

Կարինցի Արշակ Գավաֆյանը միանալով ազատագրական պայքարին դարձել է Քեռի։

24-ամյա Արշակը նախ անդամագրվել է Կարինի պաշտպան հայրենյաց կազմակերպությանը, անցել է Կաղզվան ու համագործակցել Հունոյի (Հարություն Տեր-Մարտիրոսյանի) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։

Մեկ տարի անց եղել է Սարգիս Կուկունյանի խմբում՝ Երկիր անցնելու նպատակով, սակայն չի հաջողվել, բայց կարողացել է խուսափել ձերբակալությունից ու 1891-ին անդամագրվել է ՀՅԴ-ին։

1893 –ին մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին։

1895 -ի կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում։

1903 –ին հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն։

1904 -ին մասնակցել Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։

1905-1906 –ի հայ-թաթարական բախումների ժամանակ Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվել հիմնականում Անգեղակոթի հատվածում։

Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին (Եփրեմ Դավթյան), դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։

Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։

1914-1918–ին անցել է Կովկաս։

Հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել 1915-ի Սարիղամիշի ճակատամարտին։

1916-ի մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվել է։ Ջոկատը դուրս է բերել շրջափակումից, իսկ ինքն ընկել մարտում։

Քեռու աճյունն ամփոփվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի եւ Սեբաստացի Մուրադի կողքին, սակայն հետագայում գերեզմանատունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։

Շատ ու շատ ականավոր հայորդիների շիրիմների հետ միասին ոչնչացվել է նաեւ Քեռու շիրիմը։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ