Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով՝ իր X ալիքում գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: «Բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»,- ընդգծել է նա։               
 

Ասեմ, թե ինչու է եկել և ինչ պիտի անի

Ասեմ, թե ինչու է եկել և ինչ պիտի անի
17.05.2026 | 12:09

Վերջերս մեր շարքային զոմբիները տեսախցիկների առջև հաճախ են ակտիվանում, ընդօրինակելով ՔՊ-ականներին և իրենց տափակ հարցադրումներով փորձում են «անելանելի» վիճակի մեջ գցել բարերարին.

«Բա որտե՞ղ էր Սամվել Կարապետյանն այսքան ժամանակ, չէր երևում, չէր հետաքրքրվում հայրենիքով, երբ երկրի վիճակն այդքան վատ էր»։

Մեր բթամիտ հպարտների, արդուկած ուղեղների համար պարզաբանեմ՝ նա այնտեղ էր, որտեղ որ էր, իսկ թե ինչու «չէր հետաքրքրվում», բացատրեմ՝ որովհետև մեր երկրի սահմնները մինչ 2018 թ. անառիկ էին, մեր բանակն ուժեղ էր ու մարտունակ, սադրանքով հրահրված պատերազմներ չկային, Արցախը դավադրաբար հանձնված չէր, բյուրավոր զոհեր` «հանուն ոչնչի» չկային, Սյունիքի միջանցքը (TRIPP), հանձնված չէր, Տավուշի բարձունքները հանձնված չէին, Ջերմուկի` մոտ 200 ք/կմ տարածք ադրբեջանցիների կողմից գրավված չէր, ցեղասպանությունը կասկածի տակ դրված չէր, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հալածման ենթարկված չէր, գերիներ ադրբեջանական բանտերում չունեինք, քաղաքական բանտարկյալներ էլ չկային, ծայրահեղ աղքատներ նույնպես և այլն, և այլն։

Հասկացա՞ք թե ինչու է եկել, իսկ եթե ոչ, շարունակեմ, եկել է, որ իր հնարավորությունները, փորձը, գիտելիքները, միջոցները, անձնական կապերը օգտագործի հայրենիքի համար, նրա անվտանգության, նրա ուժեղացման, սոցիալական բազում չլուծված խնդիրների լուծման համար։

Եկել է, որ բևեռացված Հայաստանում էլ խորթ զավակներ չլինեն, եկել է իրական ու արժանապատիվ խաղաղության ամրապնդման համար։

Ինչևէ։

Չգիտեմ՝ ճի՞շտ կընկալվի ասելիքս, բայց չասելն էլ ապերախտություն կդիտվի, քանի որ Սամվել Կարապետյանը, որպես բոլոր ժամանակների ազգային մեծ բարերար, երբեք չի թմբկահարել, չի բարձրաձայնել իր արածները, իսկ դրանք, անչափելի են։

Թվարկեմ գոնե քիչը, հուսով, որ ագրեսիվորեն հնազանդ նիկոլապաշտները գուցե կհասկանան և կառերեսվեն իրականությանը։

Ահա այդ բարեգործություններից մի քանիսը․

25 միլիոն ԱՄՆ դոլար` Արցախում հիվանդանոցի կառուցման համար։

25 միլիոն ԱՄՆ դոլար` Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի և հանդիսությունների սրահի համար։

5 միլիոն ԱՄՆ դոլար` Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Իջևան և Տաշիր համայնքներում մանկապարտեզների կառուցման համար։

15 միլիոն ԱՄՆ դոլար` աշխարհի հեղինակավոր համալսարաններում հայ երիտասադների ուսումնառության համար։

1.2 միլիոն ԱՄՆ դոլար` Հայաստանի բուհերում սովորող ուսանողների համար։

12 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային։

Շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար «Արցախի ձայներ» մշակութային նախագծի համար։

1միլիոն ԱՄՆ դոլար` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային։

2 միլ ԱՄՆ դոլար Տաշիրի մի քանի համայնքների գազիֆիկացման համար։

2 միլիոն ԱՄՆ դոլար` Վանաձորի նորակառույց հիվանդանոցի ծննդատան կառուցման համար։

Իսկ ապրիլյան քառօրյայի և 44-օրյա պատերազմներին նրա արած անուրանալի օգնությունների մասին կլռեմ։

Եվ բազու՜մ, բազու՜մ այլ սոցիալական, մշակութային, կրթական ծրագրեր, որոնք իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին նրա տրամադրած միջոցներից։

Ահա անճառ հայրենասերի իրական նկարագիրը։

Մարդ, որը ստեղծում է արժեք, ով կառուցող է, ով նվիրյալ հայր է ու պարկեշտ ամուսին, ով մեծ հայրենասեր է, որի աջ ձեռքը չի իմացել թե ձախն ինչ է անում։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու է եկել ու փոխանակ այս ապերախտ իշխանությանն ուղղեք ձեր թութակի նման անընդհատ կրկնվող հանգերգը․

«Ինչու՞ այն ժամանակ չէր գալիս, հիմա է եկել, որ ինչ անի», այլ ուրախացեք, ցնծացեք, որ եկել է մեկը, ով պիտի երկիրն ու ազգը դուրս բերի այս ծանր, մղձավանջային, անհուսալի վիճակից։

Եկել է, որ ոգևորի ու համախմբի ազգին, որին այս իշխանախումբը դիտավորյալ, տարիներ շարունակ տոտալ ձևով ներարկել է ճակատագրական անօգնականության բարդույթ։

Հիմա հասկացա՞ք ինչու՛ է եկել և ի՛նչ պիտի անի։

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ