Քրիստոնեական ընկալմամբ՝ «վարձկան հովիվը» ամենավտանգավոր կերպարն է, քանի որ նա ունի իշխանություն, բայց չունի սեր ու պատասխանատվություն։ Նրա կերպարը կարելի է նկարագրել հետևյալ բնութագրիչներով.
1. Նա ունի վարձկանի հոգեբանություն՝ շահադիտություն և անտարբերություն։
2. Նա հոտին ծառայում է միայն սեփական օգտի, փառքի կամ շահի համար։ Հոտը նրա համար միջոց է, այլ ոչ թե նպատակ։
3. Նա սիրում է հովվական գավազանը (իշխանությունը) և պատիվը, բայց չի սիրում ոչխարներին, որովհետև օտար է:
4. Երբ նա տեսնում է վտանգը (գայլին, թշնամուն, փորձությունը), առաջինն է լքում հոտը, քանի որ իր կյանքն ու հանգիստն ավելի թանկ են, քան հանձնված հոտի փրկությունը։
5. Նա առաջնորդվում է «իմ կաշին փրկեմ» սկզբունքով և պատրաստ է զոհաբերել հոտի շահերը՝ հանուն սեփական անվտանգության կամ դիրքի պահպանման։
6. Նա հոտին ասում է միայն այն, ինչ ականջահաճո է, բայց ոչ այն, ինչ ճշմարիտ է և փրկարար։
7. Գայլերի առաջարկները նրա համար լիովին ընդունելի են, եթե իր անձնական շահն են սպասարկում, թեկուզ և հոտի ընդհանրական շահին դեմ լինեն։
8. Նա ավելի շատ վախենում է գայլերից, քան ամաչում հոտից։
9. Նա լռում է, երբ պետք է գոռալ վտանգի մասին, հոտին մոլորեցնում է կիսաճշմարտությամբ։
10. Նրա խոստացված խաղաղությունն ընդամենը գործարք է գայլերի հետ՝ մաս առ մաս զոհաբերելու հոտին։
11. Նա արտաքուստ ստանձնում է պատասխանատվություն, բայց առաջին իսկ վտանգի դեպքում դավաճանում է հոտին։
12. Նա ժպտում է, երբ հոտը գնում է դեպի սպանդանոց։
Սամվել դպիր Գրիգորյան