Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով՝ իր X ալիքում գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: «Բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլականությունը, կոտրվելը և լռության փիլիսոփայությունը

Նիկոլականությունը, կոտրվելը և լռության փիլիսոփայությունը
18.05.2026 | 18:11

Երկար ժամանակ Յանդեքս էկոնոմ չէի կանչել. վերջին անգամ կանչելուց հույս կար, որ տուն կհասնեմ:

Դավիթաշենի շինանյութից տուն էի գնում, ասեցի рабочий վիճակում ավել գումար չտամ տաքսուն, էկոնոմ կանչեցի, կոմֆորտը ուշ էր գալու:

Եկավ «Nissan Teana», բայց պարզվեց՝ teana չէր, այլ եսիմ ինչ՝ Էկզոտիկ սև ու գազարագույն սալոնի обшивка-ով:

Վարորդը «թագավոր ախպեր» պրոյեկտի ներքո, սև ակնոցները քթի ծայրին դրած, իբր քյարթու-ավանդապաշտության տեսահայեցակարգային ու կիրառական «աբրած» ունեցող առանձնյակ էր:

Հենց սկզբից զրույց ունեցավ ոմն աղջկա հետ, հետո եզրակացրեց, որ հիմիկվա աղջկերքը գառաժի հետևը տղերքին տփող են:

Ասեցի՝ ամեն դեպքում դու զգույշ աղջկերքի հետ շփումներում:

Հետո՝ զուգահեռ անցնող «կաստըմ շլվարով» բայկերներին պատուհանից գոռաց՝ «16 рулит», և դա Դավիթաշենի մոստի վրա:

Ու հրճվում էր, անհոդաբաշխ շարժումներ էր անում ձեռքերով, անդադար կրկնելով, թե բա՝ «16 рулит»:

Ասում եմ՝ երևի հարսանիք են գնում բայկերները. բացառապես բոլորը կոստյումներով էին, ու սկսեց երկխոսությունը.

- Չէ, բա չիմանացար, փաշինյանը անցավ մոստով, գնաց Դավիթաշեն, բա չգիտե՞ս, «16 рулит...», էդ մոմենտն ա:

- Ո՞վ գնաց, վարչապետը՞, էդ .... .....-ը՞:

Հաջորդ 15 րոպեն մենք լուռ հասանք վերջնական հասցե:

Մի՛ եղեք այդ վարորդի ու փաշինյանի պես, դա հակահիգիենիկ է, վիրավորական, անպատվաբեր, կեղծ քյարթու, ծախու, ու անարժանապատիվ:

Ի դեպ, նիկոլը «ալիևի տուզիկ» բառից չի նեղվում, բայց «համբալ» բառից ընկճվում է. վարորդը հավանաբար դրա մասին տեղյակ չէր:

Կրկնում եմ՝ ամեն բան հոգեբանություն է ու մանկության բարդույթներ, խեղումներ:

Խեղվածքը չպիտի երկիր կառավարի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 147

Մեկնաբանություններ