ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Հուսամ՝ սա միայն Նիկոլի խմբակի պատվերն է

Հուսամ՝ սա միայն Նիկոլի խմբակի պատվերն է
20.05.2026 | 13:31

Սա Լատվիայում (Ռիգա) գրանցված և գործող հայտնի The Insider-ի հոդվածն է (հղումը՝ Հ․Գ․-ում)։ Կայքը 2013 թվականին հիմնադրել է ռուս լրագրող Ռոման Դոբրոխոտովը։

Ամենայն ուշադրությամբ ընթերցողի հրապարակված հոդվածը, որտեղ տեսա դատարկ պնդումներ, կասկածելի նկարներ, բայց` 0 ապացույցներ։ Սովորաբար մենք մեծ արտահոսքերի դեպքում տեսնում ենք փաստաթղթեր, դրանց պատճեններ, ինչպես օրինակ Ջուլիան Ասանժի դեպքում էր, իսկ այս դեպքում կասկածելի հոդված, որը կառուցված էր վերացական «աղբյուրի վրա»...

Կայքը հայտնի է իր հակառուսական ուղղվածությամբ, ինչը առիթ է տալիս պնդել, որ անաչառ լրագրության հետ կապ չունի, առավել ևս անաչառ հետաքննական լրագրության հետ։

Իհարկե, դժվար չէ այսպիսի հոդված գրել ենթադրությունների վրա, սարքել նկարներ, գտնել բաց աղբյուրներից կամ այլ կերպ անձնական որոշ տվյալներ, դրանք համադրել և ստանալ ճշմարտամոտ պատկեր, որը քարոզչական իմաստով կաշխատի լավ (հատկապես եթե քարոզչական միջոցները նաև պետական ռեսուրսներին հասանելիություն ունեն)։

Իսկ մյուս կողմից կաշխատի Ալեն Դալեսի հայտնի դիլեման «մենք սուտը կասենք, թող նրանք արդարանան։ Ինչքան շա՜տ արդարանան, այնքան ավելի ծիծաղելի կդառնան»:

Հետո բնականաբար կխոսեն «հիբրիդային պատերազմի» մասին, բայց ես, ինչպես իշխանության դեմ, այնպես էլ ընդդիմության դեմ այսպիսի հարձակումները համարում եմ ո‘չ թե հիբրիդային պատերազմ, այլ «սուր ուժ»(sharp power)։

Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ սա հրապարակվում է հենց այսօր, այն բանից հետո, երբ Փաշինյանը սպառնում էր օպոնենտներին` «կզցնել, սատկացնել, չոքացնել, ռադ անել,...»:

Ընդհանրապես կրեատիվ չեք, և հուսամ, սա ԵՄ-ից աջակցության փաթեթի մեջ չի մտնում, թե չէ շատ կհիասթափվեմ...

Հուսամ, սա միայն Նիկոլի խմբակի պատվերն է, որովհետև ընդհանրապես կրեատիվ միտք չունեն:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ

https://theins.ru/inv/292503?_gl=1*28n794*_ga*MTgxMDg4NjExMC4xNzc5MjE1MjIw*_ga_KDNQBDSQ5N*czE3NzkyMTUyMjAkbzEkZzAkdDE3NzkyMTUyMjAkajYwJGwwJGgw

Դիտվել է՝ 159

Մեկնաբանություններ