Այն, որ հիստերիկը աչքի է ընկնում ապականված, պղծված աշխարհաճանաչողությամբ, նոր չի, որ պետք է իմանանք: Հերթական դրվագն այն է, որ, հիստերիկի մատուցմամբ, եթե մենք չցանկանանք ընդլայնվել դեպի Արևելք կամ Արևմուտք, Արևելքն ու Արևմուտքն էլ չեն ցանկանա ընդլայնվել հակառակ ուղղությամբ: Հիստերիկը քարոզում է այս ամենը, զուգահեռաբար Արևելքում քարոզվում է «Արևմտյան Ադրբեջանը», իսկ Արևմուտքում՝ «Մեծ Թուրանը»:
Կա երկու տարբերակ. կա՛մ հիստերիկը իրոք հավատում է դրան, պատմություն չգիտի, աշխարհից բան չի հասկանում և տեղյակ չի, որ արևմուտքները, արևելքները, հյուսիսներն ու հարավներն ընդլայնվում են շատ տարբեր պատճառներով, բայց ոչ երբեք այն պատճառով, որ իրենց հարևանները ընդլայնվել-չընդլայնվելու ծրագրեր ունեն, թե չունեն, կա՛մ ինքը միտումնավոր ստում է՝ շատ լավ իմանալով Արևելքի և Արևմուտքի ծրագրերի մասին: Փափուկ բարձ է դնում ժողովրդի գլխի տակ՝ կատարելով այդ նույն Արևելքի և Արևմուտքի պատվերը: Ես միշտ կարծել եմ, որ երկրորդ տարբերակն է, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ հիստերիկը չէր անցել կործանարար պլանի բացահայտ իրագործմանը:
Սիրելի մարդիկ, Արևելքն ու Արևմուտքը իրենց ծրագրերը կփոխեն այն ժամանակ, երբ հասկանան, որ լուրջ խնդիրներ են ունենալու, եթե փորձեն մեր ուղղությամբ ընդլայնվել: Սա հասկացեք, մի փոքր ուղեղ ունենալու դեպքում կարող եք դա անել: Ի դեպ, հիստերիկը միտումնավոր չի խոսում Հյուսիսից և Հարավից, որովհետև հենց Հյուսիսն ու Հարավն են եղել Արևելքի և Արևմուտքի ախորժակը զսպողները շատ երկար ժամանակ:
Կարճ ասած՝ նա պայքարում է Հյուսիսի և Հարավի դեմ՝ հանուն Արևելքի և Արևմուտքի: Քարտեզը նայեք և կհասկանաք՝ ինչ է անում:
Արամ Աբաջյան