ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Եվ ո՞վ է խոսում պետական դավաճանության մասին

Եվ ո՞վ է խոսում պետական դավաճանության մասին
21.05.2026 | 14:07

Պետական դավաճանության ու հայրենիքն ուրանալու մասին խոսում է այն էակը, որը հանձնեց Արցախը և հիստերիկաբար գոռում էր իր հայրենակցի վրա. «Ինչո՞ւ դու չզոհվեցիր»։ Որը մատ է թափ տալիս մետրոյում երեխայի հետ գտնվող փախստական կնոջ վրա։

Դավաճանության և ուրացության մասին խոսում է նա, ով փայլող աչքերով լիզում էր հարևան պետության ղեկավարի ձեռքերը, ով, իր իսկ խոստովանությամբ, կազմակերպեց Արցախի և Հայաստանի վրա հարձակումը, ինչը հանգեցրեց 5000 հայ տղաների մահվան։ Սա՛ է խոսում դավաճանության և պետական դավաճանության մասին։

Դավաճանության մասին խոսում է նա, ով պառակտեց մեր ժողովրդին և սովորեցրեց մեզ ատել միմյանց։ Նա, ով ճղճղոցներով ու սպառնալիքներով հարձակվում է արցախցի մեր եղբայրների ու քույրերի վրա, ովքեր տուն են կորցրել՝ հենց ի՛ր մեղքով։ Այն մարդկանց վրա, ովքեր չեն կարող պաշտպանել իրենց՝ դառնալով ամեն ինչ կորցրած փախստականներ։

Պետական դավաճանության մասին խոսում է նա, ով, թուրքական մամուլի վերջերս հրապարակած նյութերի համաձայն, անձնական պատասխանատվություն է կրում 2020 թվականի պատերազմը հրահրելու համար։ Ում հարբած պարերը Շուշիում և ճիչերն Արցախի մասին դարձան ուղիղ սադրանք՝ հանգեցնելով մեր ժողովրդի համար աղետի։

Պետական դավաճանության մասին խոսում է նա, ով հեռացրեց Արարատը մեր անձնագրերից և պետական օբյեկտներից։ Ով ասաց, որ մենք պետք է հրաժարվենք մեր պատմությունից։ Նման բան մեզանից չեն պահանջել ո՛չ օսմանները, ո՛չ սելջուկները, ո՛չ մոնղոլները, ո՛չ պարսիկները, ո՛չ արաբները, ո՛չ հույները, ո՛չ էլ հռոմեացիները։

Պետական դավաճանության մասին խոսում է նա, ով առաջարկում է վերահաշվարկել մեր ժողովրդի ցեղասպանության զոհերին և հայտարարում է, որ մենք այլևս չպետք է խոսենք դրա մասին։ Ով թիկնապահների բանակով ներխուժում է մեր եկեղեցիները։

Սա՛ է խոսում դավաճանության և պետական դավաճանության մասին։ Որպեսզի չխելագարվեմ այս դժոխքից, որում մենք ապրում ենք արդեն 8 տարի, հիշեցի 19-րդ դարի մեր բանաստեղծ Աշուղ Ջիվանու հին բանաստեղծությունը։ Ինչ լավ է, որ նա էլ ժամանակին մահացավ ու չտեսավ, թե ինչ խայտառակության հասցրին մեր ժողովրդին։

Գայլը վրան ոչխարի մորթի առած,

Գառներուն պահապան հսկող է դառած.

Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։

Ուրացողը խիղճ չունի ամենևին,

Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,

Կույրը չտեսնելով լույսը արևին,

Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 98

Մեկնաբանություններ